ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այց Երևանի քիմիադեղագործական ֆիրմա

Նոյեմբերի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցի VIII և IX դասարանների մի խումբ աշակերտներ մասնագիտական կողմնորոշման նպատակով քիմիայի ուսուցչուհի Լ.Մուրադյանի գլխավորությամբ այցելեցին  «Երևանի քիմիադեղագործական ֆիրմա» ԲԲԸ :

Նախնական պայմանավորվածության համաձայն` աշակերտներին դիմավորեցին մուտքի մոտ: 

Էքսկուրսիան սկսեցին սրվակների կտրման բաժնից, ապա հերթով բոլոր բաժիններում և արտադրամասերով անցնելով` ականատես եղան ողջ գործընթացին` սրվակների կտրում, ներքին և արտաքին լվացում, սրվակալցում, ախտահանում, ստուգում, խոտանների հեռացում, պատրաստի դեղորայքի փաթեթավորում, աքցիզավորում և դասավորում արկղերի մեջ:

Աշակերտները ակնդետ հետևեցին ողջ ընթացքին և հիացած ականջալուր եղան և' ուսուցչուհու, և' գործարանի աշխատակիցների բացատրություններին: 
Այցը շատ տպավորիչ էր : Աշակերտներից շատերը որոշեցին մասնագիտական այդ ուղղությամբ և լավ մասնագետներ դառնալուց հետո էլ ավելի նպաստել հայրենյաց արտադրության զարգացմանը: 

Շնորհակալություն ենք հայտնում գործարանի տնօրեն պրն. Մաթևոսյանին ջերմ հյուրընկալության համար:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)