ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաստիարակության դրական մոտեցումներ

Նոյեմբերի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ առաջին սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: (Դասընթացավարներ` Ռոզա Թևանյան, Անի Ավետիսյան):
Թեման՝ Երեխայի զարգացման առանձնահատկություններ, Ընտանեկան և դասարանական կանոններ:
Նպատակները.
ա/ Ուղղորդել ծնողներին համատեղ քննարկելու դասարանական աշխատանքի սկզբունքները և որոշումների կայացման կարևորությունը:
բ/  Օգնել ծնողներին առավել լավ հասկանալ երեխաների հոգեբանությունը և պատժի հետևանքները, միաժամանակ զինելով նրանց այն գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են դրական դաստիարակչական մոտեցումների ժամանակ:
Դասընթացավարները մասնակիցների կողմից առաջ քաշված յուրաքանչյուր հարցի շուրջ քննարկում անցկացրին և առաջնորդվեցին «Ողջ լսարանը» կամ «Մենք բոլորս» կանոնով: Մեր դասընթացավարները կարողացան ստեղծել դրական ուսումնական միջավայր, որտեղ ծնողները իրենց առավելագունս ներգրավված և արդյունավետ զգացին:
Հույս ունենք, որ այս պարապմունքների և համապատասխան միջոցառումների գործունեության օգնությամբ մեր երեխաները հնարավորություններ կունենան մեծանալ խրախուսող, դրական միջավայրում:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)