Եվրոպայի խորհուրդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, այսօր կազմակերպել էր համաժողով, որի ընթացքում ներկայացվել են «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ 2015-2017թթ. գործընկերություն հանուն լավ կառավարման ներքո:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այսօր ամփոփվում են ծրագրի արդյունքները, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն ոչ միայն բուհական համակարգի, այլ նաև ընդհանուր հասարակության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակներին և նրանց ղեկավարներին՝ այն հետևողական օգնության համար, որը ցուցաբերվում է մեր երկրին: Եթե մենք դիտարկենք գոնե վերջին 10-ամյակը, ապա կտեսնենք, որ ԵՄ երկրների հարկատուների կողմից Հայաստանին տրամադրվող ծրագրերն ու դրամաշնորհները հետևողականորեն ուղղվում են երկրում հասարակական մտածողության մեջ արմատական փոփոխություն իրականացնելուն: Այս իմաստով ունենք չափելի արդյունքներ՝ օրենսդրական լավ դաշտ: Այս ծրագրի համար շատ կարևոր է առաջին հատվածը՝ բարեվարքությունը, որն ավելին է քան բարեկրթությունը: Այն պատասխանատվություն է՝ սեփական կյանքում առաքելություն իրականացնելու համար, և այս իմաստով ծրագրի երկրորդ հատվածը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ըստ էության, ամբողջությամբ բխում է նրանից, թե մեր դասախոսական և ուսանողական հանրույթները որքանով են գիտակցում իրենց առաքելությունն ու պատասխանատվությունը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս իմաստով բավականին մեծ ընթացակարգային աշխատանք է կատարված, սակայն առանց արմատական կառուցվածքային փոփոխությունների՝ հնարավոր չի լինի Հայաստանում հասնել որոշակի իրական արդյունքների: «Մենք պետք է ուսանողներին և դասախոսներին իսկապես տանք ազատություն, բացենք կրթական հաստատությունների փակ դռները և՛ հասարակության, և՛ դասախոսների, և՛ ուսանողների համար: Մեր բուհերը պետք է դառնան հասարակական համալսարաններ, այսինքն՝ դասախոսական և ուսանողական հանրույթները պետք է զգան իրենց դերակատարությունը բուհի կառավարման մեջ և պատասխանատվություն վերցնեն իրենց վրա: Այս կարևոր սկզբունքին է ուղղված ծրագրի իրականացումը. և՛ ուսանողների շարժունության աճը, և՛ դասախոսների՝ աշխարհի լավագույն համալսարանների փորձին ծանոթանալու ծրագրերը, և մեր առաջիկա փոփոխություններն ուղղված են լինելու նախևառաջ այս հիմնական խնդրի իրականացմանը: Առանց դրա՝ մենք չենք կարող բարձրացնել աշխատավարձերը, համալսարանների շուրջ ձևավորել լուրջ ֆոնդային ռեզերվ, թեթևացնել ուսանողների վճարների բեռը: Իսկ առանց այս հիմնարար խնդիրների՝ դժվար կլինի պայքարել նաև կոռուպցիոն երևույթների դեմ: Այսինքն՝ ծրագիրն իսկապես լուրջ հող է նախապատրաստել՝ արդեն ունենք համապատասխան օրենդրություն՝ բարեվարքության կանոնների համար, և հիմա գալիս է ամենադժվար փուլը՝ այն իրականացնել ներբուհական մակարդակում: Այս իմաստով «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում է արմատական փոփոխություններ. դրա տրամաբանության հիմքում ուսանողն է՝ իր բացարձակ ազատությամբ:
Դասախոսական կազմը ևս պետք է հասկանա, որ ինքը բուհի հիմնադիր է նույն իրավունքներով, ինչ ադմինիստրատիվ համակարգը: Եթե այս եռանկյունին կարողանանք իրականացնել, ապա համալսարանական որակի մեջ կունենանք արմատական փոփոխություններ: Ներկայումս ՀՀ կրթության և գիտության ոլորտի շուրջ ձևավորված է դրական և անաչառ մթնոլորտ. բոլոր շահագրգիռ կողմերը մտահոգ ձևով են քննադատում համակարգը, որը կարևոր արդյունք է: Եթե կարողանանք այն պահպանել, ապա մի քանի տարվա մեջ կունենանք շոշափելի արդյունքներ»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Եվրոպայի խորհրդի համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի, կրթության վարչության, ժողովրդավարական քաղաքացիության և մասնակցության տնօրինության ծրագրի համակարգող Կատյա Դոլգովա-Դրեյերը և ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը ներկայացրել են ծրագրի արդյունքները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ