ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երբ խոսենք, երբ լռենք

Դեկտեմբերի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 1-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 5-րդ «բ» դասարանի ծնողական լսարանում անցկացվեց 2017-2018 ուստարվա առաջին ծնողավարման դասընթացը: Լսարանի ընտրությունը կապված է տարրական դպրոցից -հիմնական դպրոց անցումային փուլը սահուն հաղթահարելու, այդ նպատակով դրական դաստիարակչական որոշ հիմնախնդիրներին ծնողներին ծանոթացնելու հետ:

- Տեղեկատվական աննախադեպ ազատությունն անբացատրելիորեն մագնիսական սարդոստայնի մեջ է պահում ժամանակակից երեխաներին: Խոսե՞նք, թե լռե՞նք...,- անհանգստանում են ծնողները:

- Արդի դաստիարակության գերխնդիրը դրականը բացասականից զատելն է,- դրական մոտեցման նշաձողը այսպես է ցուցանում դասընթացավարը,- աճող սերնդին սոցիալական զարգացման և սոցիալական դաստիարակության միջոցով ադեկվատ ներառումն է սոցիալական կյանքում:

- Փոխվել ե՞ն երեխաները,- հարցին` հետևել է,- փոխվում է աշխարհը, փոխվում են նաև աշխարհի երեխաները` պատասխանը:

Ո՛չ ենք ասում բացասական կարգապահական տեխնիկաների կիրառմանը և համագործակցում երեխաների հետ: Արդյունքում գույքագրում ենք գնահատված ու սիրված երեխա:

Այս և նման թեմաների քննարկման ընթացքում ծնողները տեղայնացրին իրենց հետաքրքրող հարցերը և համոզվեցին, որ սխալների ուղղման արդյունավետ միջոց է դրական հարկադրումը` կանոնների սահմանումը:

Դասղեկ Արաքսյա Քարամյանը կարևորեց համագործակցությունն ու միասնականությունն արդյունավետության հարցում:

Ուսուցչի օգնական Արինե Սարգսյանը հանդես եկավ «Վարքի խանգարումներ» թեմայով:

Դասրնթացը վարեց Հասմիկ Մեսրոպյանը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)