ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հեքիաթն է կանչում» խորագրով համադպրոցական միջոցառում

Դեկտեմբերի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Ուրասարի հիմնական դպրոցում նոյեմբերի 30-ին ներկայացվեց «Հեքիաթն է կանչում» խորագրով համադպրոցական միջոցառում (ուսուցիչ՝ ՆՈՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ): Աշակերտները բեմականացրին մի շարք հեքիաթներ՝ ժամանակակից մոտիվներով, լի հումորով («Կիկոսի մահը», «Անբան Հուռին», «Սուտասանը»...), երգեցին, պարեցին: Հայտնի հեքիաթներից հարցեր տրվեցին ներկաներին՝ պարզելու, թե ով որքանով է ճանաչում հանրահայտ հեքիաթների հերոսներին: Երեխաներն ինչ էլ ներկայացնեին, անպայման հաղթում էր բարին: Միջոցառումն ուսանելի էր, ուներ դաստիարակչական խոր լիցք, և այդ ամենը՝ շաղախված հումորով, լիաթոք ծիծաղով: Ներկաներն ապրեցին հաճելի գեղագիտական ակնթարթներ...