ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-մրցույթ՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկայից

Դեկտեմբերի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 29-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի գրադարանում 4-րդ «բ» և 4-րդ «գ» դասարաններում (դասվարներ Ա. Հայրապետյան, Ա. Մարտիրոսյան ) դաս-մրցույթ էր «Ես և շրջակա աշխարհը» առարկայից` «Մայրցամաքներ և օվկիանոսներ» թեմայով:

Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով, հարցաշարը ընդմիջվում էր թեմատիկ երաժշտական համարներով, ընթացքն ուղեկցվեց աշակերտների իմացական գործընթացների մոտիվացիայով և ակնհայտ էր ինտելեկտուալ զարգացումը

Դաս-մրցույթը լուծեց իր առջև դրված խնդիրը` «Երկիրը մարդկության ընդհանուր տունն է» , իսկ աշակերտների մեջ ձևավորեց բնապահպանական մշակույթ:

Մրցատյանը բարձր գնահատեց դասվարներ Արևիկ Հայրապետյանի և Արմինե Մարտիրոսյանի կատարած աշխատանքները և դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը թիմի ավագներին հանձնեց շնորհակալագրեր:

 

Կապանի N5 հիմնական դպրոց