ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաջողակ մարդու որակները

Դեկտեմբերի 4, 2017
Դպրոցական անցուդարձ

     Ազատ շուկայական հարաբերություննները սկզբունքորեն փոխել են աշխատանքային հարաբերությունների բնույթը, աշխատաշուկայի կարգավորման սկզբունքներն ու մեխանիզմները, ինչպես նաև աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի ձևավորման օրինաչափությունները:

    Պայմանավորված վերոնշյալով`մասնագիտությունների և զբաղմունքների ոլորտը դարձել է առավել դինամիկ, բազմագործոն և դժվար կանխատեսելի: Հայաստանի աշխատաշուկայում առկա որակական և քանակական քրոնիկ անհավասարակշռությունը հաղթահարելու նպատակով`մասնագետների պատրաստման պետական պատվերի համակարգը արդյունավետ գործընթաց է ընձեռնել հանրակրթական դպրոցներում:

    Աշխատաշուկայի և կրթական համակարգի փոխադարձ կապի ստեղծման, ամրապնդման, հեռանկարի ապահովման մեջ մեծ նշանակություն ստացավ մասնագիտական կողմնորոշումը:

   Դեկտեմբերի 1-ին, Կապանի N5 հիմնական դպրոցի 8-րդ «բ» դասարանի պարապմունքի թեման «Հաջողակ մարդու որակներն» էր: Մասնագիտական կողմնորոշման հանդեպ հարաճուն հետաքրքրությունը բավարաելու, համակարգի փորձը ներդնելու նպատակով` պարապմունքին կիրառվեց ավանդական «Տոհմածառի» մեթոդը:

     Դպրոցում առաջարկվող ակադեմիական գիտելիքները համադրելով անհատի մասնագիտական նախընտրությունների ձևավորման հիմնական գործոնների ամբողջությանը, դրանք իրականացնելու ուղիների բազմակողմանի հաշվարկներին, բարձր դասարանի աշակերտը մասնագիտության ընտրության հարցում արդեն իսկ փորձում է իրատես լինել: Ահա դպրոցի ընտրած ճանապարհը:

    «Մասնագիտություն» ծառի արմատը աշակերտն իր գործողություններով զարգացրեց և աշխատանքային առանձնահատկություններով հասավ «Ծաղկազարդ ծառ» նպատակին:

- Ահա և հաջողության հասնելու որակները. աշխատասիրություն+աշխատասիրություն+աշխատասիրություն=հմտություն` եզրահանգեցին աշակերտները:

   Դասընթացավար Լիանա Ավետիսյանը հասավ օրվա նպատակին:

Կապան հ.5 հիմնական դպրոց

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)