ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս 4-րդ դասարանում

Դեկտեմբերի 4, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 1-ին Ուրասարի հիմնական դպրոցի 4-րդ դասարանում «Մայրենիից» անցկացվեց բաց դաս՝ նվիրված հայոց լեզվին (ուսուցիչ՝ Ալինա Կիրակոսյան): Դասն սկսվեց Հովհ. Շիրազի «Հայոց լեզուն» բանաստեղծությամբ: Աշակերտներն անդրադարձան նաև Հ.Շիրազի կյանքին ու գրական գործունեությանը, հավաքեցին «Շիրազ» լեգո: «Հայոց լեզուն» բանաստեղծությունը փոխադրեցին արձակ, պատասխանեցին հարցերի, կատարեցին խմբային աշխատանք, անդրադարձան դարձվածքների: Խոսվեց նաև Մեսրոպ Մաշտոցի, հայոց սրբազան տառերի ստեղծման մասին: Դասի ընթացքում օգտագործվեցին ժամանակակից մեթոդներ, մեթոդական հնարքներ: Դասն ուներ ճանաչողական, զարգացնող, ուսումնադաստիարակչական նպատակներ, որոնք հիմնականում իրականացվեցին: