ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թթվածնի ստացումն ու հատկությունները

Դեկտեմբերի 5, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի մեկին քիմիայի ուսուցչուհի Լուսինե Մուրադյանը VIIIա և VIIIբ դասարաններում իրականացրեց գործնական աշխատանք «Թթվածնի ստացումն ու հատկությունները» թեմայի վերաբերյալ:

Թթվածինը նախ ստացան կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից, այնուհետև անջատված գազը հավաքեցին թթվածնի համար նախատեսված անոթի մեջ: Հավաքած թթվածնում այրեցին ոչ մետաղներ՝ c,s,p: Ածխածինը շիկանում է ու այրվում առանց բոցի,գդալիկով ծծումբն իջեցնելիս՝ այրվում է կապույտ բոցով, իսկ ֆոսֆորը պայծառ բոցով՝ առաջացնելով սպիտակ ծուխ: 

Քիմիական փորձերը ոչ միայն հետաքրքրություն են առաջացնում տվյալ փորձի նկատմամբ այլ նաև հիմք են հանդիսանում բացահայտելու բնության գաղտնիքները:

Նման հետաքրքրություն է սերմանում աշակերտների մեջ մեր քիմիայի ուսուցչուհին: