Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 8-16 տարեկան երեխաների 79.2%-ը համացանցում հետաքրքրվել է առցանց շփման միջոցներով, 6.7%-ը՝ ձայնագրությունների և տեսագրությունների ռեսուրսներով, ծրագրային ապահովմամբ, ինչպես նաև խաղերով՝ 5.6%։ Հայաստանցի երեխաներին ինտերնետ-տիրույթում նաև հետաքրքրել են թմրամիջոցները, ոգելից խմիչքները և ծխախոտը (5.1%), անվայել բառապաշարը (1.8%), համացանցային խանութները (1.1%) և նշված տարիքի երեխաների 0.4%-ին հետաքրքրել է պոռնկագրությունը։ Այս մասին վկայում է Kaspersky Security Network ամպային ծառայության վիճակագրությունը, որը կազմվել է Հայաստանում գտնվող, միացված «Ծնողական հսկողության» ծրագրով համակարգիչներից տարբեր համացանցային ռեսուրսներ այցելությունների հիման վրա։
«Կասպեսրսկի Լաբորատորիա»-ի փորձագետները նաև պարզել են, որ դեռահասների 56%-ն ասում է, թե մշտապես համացանցում է, 8-ից 16 տարեկան երեխաների և դեռահասների 58%-ն իրենց ծնողներից թաքցնում է իրենց որոշ գործողությունները համացանցում, 18%-ը համացանց են մտնում այն ժամանակ, երբ ծնողները տանը չեն։ Միաժամանակ, ծնողների ավելի քան 95%-ը վախենում է իրենց երեխաների վրա համացանցի բացասական ազդեցությունից։ Այդ կապակցությամբ ծնողների ամենատարածված վախը երեխայի առողջության վրա համացանցի ազդեցությունն է, որից զգուշանում է ծնողների 59%-ը։ Նրանց 54%-ը վախենում է երեխաների մոտ համացանցից կախվածության առաջացումից, 53%-ը՝ որ երեխաները կտեսնեն անցանկալի բովանդակություն։ Նաև, ծնողների 44%-ի վախերը կապված են համացանցում անծանոթների հետ երեխաների հնարավոր շփման հետ, իսկ 36%-ը վախենում է, որ այդ շփումը կարող է վերաճել իրական կյանքում շփման։ Այդ պայմաններում ծնողների 20%-ը ոչինչ չի ձեռնարկում համացանցի բացասական ազդեցությունից իրենց երեխաների պաշտպանության համար, և միայն 20%-ն է կիրառում ծնողական հսկողության գործառույթներով պաշտպանական ծրագրային ապահովում։
«Համացանցում երեխաների և մեծահասակների կյանքը գնալով ավելի շատ է նմանվում իրականին, և ռիսկերն էլ դարձել են գրեթե միանման. դա վերաբերում է ինչպես բռնությանը, հալածանքին, սեռական ոտնձգությանը և թմրամիջոցների հետ կապելուն, այնպես էլ ֆինանսների, անհատական տվյալների կորստին և այլ սպառնալիքների։ Համացանցի նման սպառնալիքներից երեխաների պաշտպանության համար խորհուրդ է տրվում կիրառել ծնողական հսկողության գործառույթներով ծրագրային ապահովում, ինչպիսին է Kaspersky Safe Kids-ը։ Այն թույլ է տալիս երեխաներին արգելափակել անցանկալի կայքերից և հավելվածներից, հետևել նրանց զանգերին և սոցիալական ցանցերում շփմանը, ինչպես նաև վերահսկել նրանց տեղաշարժը և համացանցին միացած սարքերի օգտագործման ժամանակը»,- պարզաբանեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Նա նաև նշեց, որ 2017 թվականին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն Հայաստանի գործընկերների հետ ձեռնարկել է թվային միջավայրում հայաստանցի երեխաների պաշտպանության որոշակի քայլեր։ Այսպես, փետրվարին կայացել է ընկերության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը։ Այն աջակցում է էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, համացանցից անվտանգ օգտվելու երեխաների և ծնողների հմտությունների զարգացմանը, ինչպես նաև էլեկտրոնային միջավայրում անվտանգության կանոնների մասին իրազեկության բարձրացմանը։
Արդեն մարտին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Արման Թաթոյանը և Լևոն Մկրտչյանը Երևանում ստորագրեցին Կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին հուշագիր:
Իսկ հոկտեմբերին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՀՀ ՄԻՊ) աշխատակազմը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) անցկացրին «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» սեմինարը, որի ժամանակ կայացավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքի շնորհանդեսը։ Կայքը ներկայացրել է ՀՀ ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ելույթ է ունեցել «Երեխայի իրավունքների իրավիճակը թվային իրականությունում՝ միջազգային և տեղական մակարդակներում» թեմայով, իսկ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բովանդակության վերլուծության բաժնի ղեկավար Կոնստանտին Իգնատևը սեմինարի մասնակիցներին ծանոթացրել է «Թվային իրականությունում երեխաների իրավունքները և անվտանգությունը 2017 թվականին» թեմային։ Սեմինարին մասնակցել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների 54 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նաև ներկայացվել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի թեմատիկ հրատարակությունների՝ «Գոյատևել թվային աշխարհում» և «ՏՏ անվտանգությունը «թեյնիկների» համար» գրքույկների հայերեն թարգմանությունները։ Դրանք տեղադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքում։
Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչություն
դեկտեմբեր 2017թ., Երևան
«Գոյատևել թվային աշխարհում» և «ՏՏ անվտանգությունը «թեյնիկների» համար» գրքույկների հայերեն թարգմանությունները տեղադրված են նաև «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» ենքակայքում՝ «Կիբերանվտանգություն» բաժնում:
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ