ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք, որի շրջանակում Երևանի պետական համալսարանում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների, Ուսանողական ազգային ասոցիացիայի, Հանուն գիտության զարգացման շարժման ներկայացուցիչների հետ: Նախարարը նշել է, որ արդեն իսկ քննարկումներ են եղել պետական և ոչ պետական բուհերի ռեկտորների հետ. նախատեսվում է նախագծի քննարկում նաև հասարակական կազմակերպությունների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Լևոն Մկրտչյանի խոսքով` «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ողջ համակարգում. «Այս փոփոխությունները երեք տարվա ընթացքում պետք է հանգեցնեն նրան, որ ունենանք որակապես այլ մակարդակի բարձրագույն կրթության համակարգ: Այս իմաստով կարևոր են նաև ձեր նկատառումները՝ ինչպես բարելավել օրենքը, քանի դեռ այն քննարկման փուլում է: Օրենքի փիլիսոփայությունը հետևյալն է՝ Հայաստանը դիտարկել որպես մեկ միասնական կրթագիտական տարածք, որի կենտրոնում ուսանողն է: Վերջինիս պետք է տալ շարժունության հնարավորություն այդ տարածքում, որպեսզի նա զարգացնի իր գիտելիքներն ու հմտությունները և իր ուսումնառության ընթացքում ձևավորի յուրաքանչյուր կրթական աստիճանի համար կոնկրետ կրեդիտներ: Դրանց մի մասը նա կարող է հավաքել ուսումնական հաստատությունում, մյուս մասը՝ գիտական և այլն: Այսինքն՝ օրենքը տալիս է այդ հնարավորությունը՝ մասնակի և ամբողջական կրթության, ինչպես նաև նախաբակալավրիատի: Մյուս կարևոր փոփոխությունը պետպատվերի ձևավորման կարգն է, երբ անցում է կատարվելու կրթաթոշակային համակարգի` երեք բաղադրիչով՝ սոցիալական, առաջադիմության և նպատակային տեղերի: Սա բավականին լուրջ սոցիալական խնդիրներ կլուծի: Բացի այդ, օրինագծով ձևավորվում է բաց հարթակ՝ ակադեմիական ազատությունների և կրթական պլատֆորմների ուղղությամբ՝ կրկնակի դիպլոմներ, համատեղ ծրագրեր, ցանցային համալսարաններ, գիտություն-կրթություն-աշխատաշուկա ճկուն մեխանիզմների ձևավորում և այլն»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ փոփոխություններ են նախատեսված նաև բուհերի հաշվետվողականության բարձրացման և կառավարման համակարգի բարեփոխման տեսանկյունից:
ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ուսանողներին ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում կամ լիովին վերանայվում են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ: Դրանք են՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքների և պայմանների ներդրում (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), մասնագիտության կրթական ծրագրի չափորոշչի ձևանմուշի սահմանում, որակավորումների պետական գրանցամատյան, ամբողջական և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպում և այլն), բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, դրանց ինստիտուցիոնալ ինքնավարության և հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջների ու մեխանիզմների ներդրում ու կիրարկում, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման կարևոր պայմաններից է: Բացի այդ, միջազգային օրենսդրությանը համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական և կիրառվող հասկացությունների սահմանում, ինչպես նաև օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռում, բարձրագույն կրթության կազմակերպում ինտեգրված ուսուցման ձևով, բուհերի կողմից համատեղ կրթական ծրագրերի իրականացում և համատեղ որակավորումների շնորհում, ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրում (ՀՀ-ում գործող բոլոր բուհերի բակալավրի աստիճանի ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության պարտադիր պահանջի սահմանում, բուհերի կողմից ընդունելության մուտքային պահանջների սահմանում և մրցույթի անցկացում), բուհերի ուսանողական մարմինների դերի հստակեցում, օրենքում դրանց դերի ամրագրում և բուհի կողմից տրամադրվող ֆինանսավորման ֆիքսված չափի սահմանում/0.2%/ և այլն:
Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածության ավելացման, վարձավճարների, նախաբակալավրիատի, անընդհատության սկզբունքի ապահովման, շարժունության և այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ