ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԾԽ հերթական սեմինար-պարապմունք

Դեկտեմբերի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ հերթական սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում. դասընթացավար՝ Անի Ավետիսյան:
Թեման. Ի՞նչ է պատիժը: Պատժի տեսակները:
Նպատակները
Հասկանալ
1/Ֆիզիկական և հուզական պատժի հայեցակարգերն ու ձևերը:
2/Ինչու՞ է պատիժն անարդյունավետ և վնասակար:
3/Ինչու՞ է պատիժը դեռևս կիրառվում,թեև այն անարդյունավետ է:
4/Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պատիժը,ինչ իրավիճակներում է այն հաճախ կիրառվում և որոնք կարող են լինել նրա տեսանելի ու անտեսանելի հետևանքները:
Մեթոդը Քննարկում,կարծիքների փոխանակում և ամփոփում:
Շեշտադրելով դրական դաստիարակչական մոտեցումների կարևորությունն ու արդյունավետությունը մասնակիցներին մատուցվեց որոշ ընդհանուր դրույթներ: Ստորև ներկայացնում ենք մի քանիսը.
Մինչ երեխային պատժելը, փորձե՛ք մտածել հետևյալի մասին.
ա/Երեխայի վատ վարքը կարող է թաքնված պաստառներ ունենալ:Փորձեք բացահայտել դրանք:
բ/Ընդունե՛ք, որ երեխաները, ինչպես բոլորը,սխալներ են գործում:Սխալները պետք է դիտարկել որպես հնարավորություն օգնելու երեխաներին առավել պատշաճ վարքաձևեր սովորել:
գ/Մի՛ կենտրոնացեք պարզապես վատ վարքը շտկելու վրա: Ցանկալի վարքաձևերին պետք է հասնել գովելու և դրական վերաբերմունքի միջոցով:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան