ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոնը «Դիջիթեք էքսպո 2016» ցուցահանդեսում

Հոկտեմբերի 11, 2016
ՏՀՏ նորություններ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ռոբոտաշինության խմբակի սաները Yerevan Expo կենտրոնում մասնակցեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից կազմակերպված ամենամյա «Դիջիթեք էքսպո 2016» ցուցահանդեսին: 
Կենտրոնի սաները ցուցահանդեսին ներկայացել էին տարատեսակ սարքերով՝ արեգակնային էներգիայի համակարգերի կարգավորիչ, ական փնտրող ռոբոտ, հաճախությունների գեներատոր, տագնապային ազդանշանային համակարգ, նավ և այլն:
Միջոցառման նպատակն էր՝ ստեղծել տեղեկատվական ոլորտի ընկերությունների, սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ծանոթանալ հայաստանյան տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների դաշտի իրական պատկերին, ձեռքբերումներին ու հեռանկարներին:
Ի հիշեցում, նշենք, որ վերջերս նույն կետրոնում կայացած «Ական փնտրող ռոբոտներ» հանրապետական մրցույթում «Ընտանիք» կենտրոնի սաների պատրաստած ռոբոտը զբաղեցրեց պատվավոր 2-րդ տեղը: Սարքը հետաքրքրել էր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
Կենտրոնի սաների ստեղծած աշխատանքները արժանացան նաև Yerevan Expo այցելած հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությանը: Երկրի ղեկավարը՝ մոտենալով տաղավարին, զրուցեց սաների հետ, հարցեր ուղղեց ռոբոտների կիրառության և օգտակարության վերաբերյալ: Ռոբոտաշինության խմբակի սաները նախագահին ներկայացրեցին իրենց աշխատանքները՝ նշելով, որ որ ամեն ինչ ստեղծել են զրոյից, աշխատում են նոր ծրագրերի ու համակարգերի ստեղծման ուղղությամբ և փորձում են կատարելագործել արդեն պատրաստի ռոբոտները: Նախագահ Ս. Սարգսյանը կենտրոնի սաներին հորդորեց լիարժեք օգտագործել իրենց ներուժը այս ոլորտում և նպաստել երկրի ռազմաարդյունաբերության զարգացմանը: 
Հարկ է նշել, որ ռոբոտաշինության ոլորտում «Ընտանիք» կենտրոնի սաների ձեռքբերումներին անդրադարձել է նաև անգլիական հայտնի «The Guardion» ամսագիրը:

Հ. Սարգսյան

 

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…