ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցը բոլորեց 110-ամյակը

Դեկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը, ուսած պատկառելի տարիք, բոլորեց հիմնադրման 110-ամյակը, որին նվիրված տեղի ունեցավ ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, որը ներկայացրեց դպրոցի անցած 110-ամյա ճանապարհը՝ փաստելով, որ դպրոցի դեմքը նրա սաներն են, որոնք 110-ամյա պատմության ընթացքում դարձել են գիտության ականավոր գործիչ, դոկտոր-պրոֆեսոր, անվանի նկարիչ, զինվորական, շինարար ու մանկավարժ, բոլորն էլ հանրության համար արժանավոր մարդիկ:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը շնորհավորեց ներկաներին, ընթերցեց մարզպետի որոշումը, դպրոցի 110-ամյակի կապակցությամբ տնօրեն Աիդա Մուրադյանին, ուսուցիչներ Սալվինազ Սիմոնյանին, Քրիստինե Շհոյանին և Անյա Թովմասյանին հանձնեց շնորհակալագրեր:

Ցերեկույթի ընթացքում շնորհավորանքի խոսք ասաց Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը և մի շարք ուսուցիչների շնորհակալագրեր հանձնեց:

Իրենց բարեմաղթանքի խոսքն ասացին Աշոտ Տեր-Գրիգորյանի  դուստրեր Լիլիթ և Ռուզաննա Տեր-Գրիգորյանները, Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու քահանա Տեր-Ստեփանոս Իգնաթևոսյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի «Պետություն և իրավունքի» ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, դպրոցի շրջանավարտ Պապին Մուրադյանը, ովքեր գրադարանին նվիրեցին գրքեր:

Շնորհավորանքի խոսքերին միացան Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, Սևանի զինվորական կոմիսար Տիգրան Աթայանը, որը դպրոցի տնօրենին, տնօրենի տեղակալին ու զինղեկին հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարության շնորհակալագրեր:

Դպրոցի մի շարք  ուսուցիչներ պարգևատրվեցին Հայաստանի ԿԳ  աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային  հանրապետական միության նախագահության  պատվոգրերով և դպրոցի տնօրենի շնորհակալագրերով:

Գավառի պետական համալսարանի ռեկտորի ուղերձը ներկայացրեց համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ Անուշ Մայիլյանը, ելույթ ունեցավ աշակերտական խորհրդի նախագահ Մարիամ Ղուկասյանը:

Հնչում էին երգն ու ասմունքը, պարն ու բարեմաղթանքները,  հանդես եկան դպրոցի աշակերտները, «Պատանի երկրապահ» ակումբի սաները /ղեկավար՝ Գ.Մանուկյան/, «Փոքրիկ երգիչներ» /ղեկավար՝ Մ.Վարդանյան/ և «Մանկունք» /ղեկավար՝ Ք.Քոչարյան/ երգչախմբերը, կատարեցին  «Հայկական Այբուբեն», «Արևներ, զինվորի երդում», «Եկեղեցին հայկական», «Իմ ուսուցիչ», «Մեր դպրոցը» երգերը:

«Տիկնիկային թատրոն»  արտադասարանական խմբակը /ղեկավար՝ Հ.Առաքելյան/, բեմականացրեց Հ.Թումանյանի «Ոսկու կարասը» հեքիաթը: Կապրի դպրոցը, կապրեցնի Հայաստան երկիրը:

Միջոցառմանը ներկա էին կրթօջախի նախկին շրջանավարտներ, վաստակած հանգստի անցած ուսուցիչներ, կառավարման խորհրդի անդամներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր Գավառի պետական համալսարանից:

 

Ն.Դավթյան
Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ             

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)