ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևներ` ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի մասնագիտական խմբին

Նոյեմբերի 20, 2017
Պաշտոնական

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել ֆրանսերենի խորացված  ուսուցման հայեցակարգի, չափորոշչի և առարկայական ծրագրի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամներին:

ԿԳ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական աշխատանքային խումբն ավարտել է հանրակրթական միջին դպրոցի՝ 5-9-րդ դասարանների ֆրանսերենի խորացված  ուսուցման հայեցակարգի, չափորոշչի և առարկայական ծրագրի մշակումը: Խմբի անդամները ԿԳ նախարարին տեղեկացրել են, որ մշակված առարկայական ծրագրով արդեն հրատարակվել են մինչև 7-րդ դասարանների դասագրքերը, իսկ 7-9-րդ դասարանների դասագրքերը կհրատարակվեն մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկը: Մինչ այդ նախատեսվում է նաև վերապատրաստել ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրով դասավանդող ուսուցիչներին:
«Մենք արդեն ունենք ֆրանսերեն լեզվով խորացված ուսուցման ամբողջական ծրագիր՝ հիմնական դպրոցի 2-9-րդ դասարանների համար: Մասնագիտական խմբի կողմից տրվել են արժեքավոր մեթոդական լուծումներ, որոնք կարող են կիրառվել նաև այլ լեզուներով խորացված ուսումնական ծրագրերի մշակման ժամանակ: Այս տեսանկյունից կատարվել է շնորհակալ և գնահատելի   աշխատանք»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա կարևորել է հատկապես ֆրանսերենի խորացված ուսուցման դասագրքերի ստեղծումը՝ ընդգծելով, որ խորացված օտար լեզուներով դպրոցների կայացման համար դասագրքաստեղծ գործունեությունն առաջնային խնդիրներից է: ԿԳ նախարարը նաև վստահություն է հայտնել, որ ստեղծվել է արդյունավետ հիմք՝ հետագայում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների թիվն ընդլայնելու համար.  «2018թ. Հայաստանում  անցկացվելու է ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը, և այս համատեքստում ֆրանկոֆոն ծրագրերին ու ֆրանսերեն լեզվին ՀՀ կառավարության կողմից  կարևոր նշանակություն է տրվում: Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է նաև ֆրանկոֆոն ռեկտորների հավաք, որը ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների  ցանցի ընդլայնման  լրացուցիչ խթան կհանդիսանա, և մենք  յուրաքանչյուր մարզում այդպիսի առնվազն 2 դպրոց կունենանք»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ֆրանսերեն լեզվով ուսուցումը դպրոցից հետո տրամաբանական ավարտին է հասնում բուհում՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանում:

Նշենք, որ Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը 2017-2018 ուսումնական տարվանից ընդլայնվել և ներդրվել է Հայաստանի Հանրապետության տաս հանրակրթական դպրոցներում. (Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, Երևանի Ս. Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոց, Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոց, Երևանի թիվ 125 հիմնական դպրոց, Շիրակի մարզի Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց, Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 հիմնական դպրոց, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց, Սյունիքի մարզի Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց, Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց): 

Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը մեկնարկել է 2012-2013 ուսումնական տարում՝ հանրակրթական 5 դպրոցներում: Առաջին փուլում մշակվել էր 2-4-րդ դասարանների կրթական ծրագիրը, իսկ 2016 թվականին ստեղծված աշխատանքային խումբն ամբողջացրել և ավարտին է հասցրել  ֆրանսերենի խորացված  ուսուցման հայեցակարգի, չափորոշչի ու առարկայական ծրագրի մշակումը` նախատեսված մինչև 9-րդ դասարանի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)