Ազդարարվել է «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի մեկնարկը, որի նպատակն է` աջակցել 18-30 տարեկան երիտասարդներին` ուշադրություն դարձնելով այն խոցելի խմբերին, որոնք կարիք ունեն մասնագիտական հմտությունների զարգացման, հատկապես մարզերում: Ծրագիրն իրականացվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության աջակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԿԿՀԲՔԱ գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը, ԿԿՀԲՔԱ Հասարակական գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյանը և «Այ Էյ Բի Սենթր» հիմնադիր և գործադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են ծրագրի մանրամասները:
ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ նախարարության համար ողջունելի էր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության այս առաջարկը, որի արդյունքում որոշում է կայացվել վերոնշյալ ծրագրի մաս դառնալ: «Աշխատաշուկան այսօր շատ արագ է փոփոխվում, իսկ կրթության ոլորտն ամենապահպանողական համակարգերից մեկն է, քանի որ փոփոխությունները կապված են մարդկանց վերաբերմունքի փոփոխության հետ: Այս իմաստով կրթության ոլորտի համագործակցությունը գործարար միջավայրի և բիզնես կառույցների հետ շատ կարևոր է, որովհետև դրանք են, ի վերջո, հանդիսանում աշխատաշուկան և թելադրողն այն պայմանների, որ պետք է բավարարի կրթական համակարգը: Ծրագրի երկրորդ կարևոր կետը կենտրոնացումն է դեպի մարզեր, քանի որ այնտեղ աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է, իսկ կրթության հնարավորությունները` ավելի սահմանափակ, քան Երևանում: Բացի այդ, ծրագրով շեշտադրումը դրվում է այնպիսի հմտությունների վրա, որոնք պահանջված են այսօրվա աշխատաշուկայում, որովհետև մի բան է ունենալ գիտելիք, իսկ մեկ այլ բան` որոշակի հմտություններ և կարողանալ դրանք ներկայացնել: Ծրագրի մյուս կարևոր ուղղությունը սոցիալական պատասխանատվության բաղադրիչն է, որը գուցե նոր երևույթ է հայկական իրականության մեջ, սակայն այն իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհում: Սոցիալական պատասխանատվությունն արդեն նորմ է ցանկացած կազմակերպության համար, որը գիտակցում է, որ աշխարհը բացականին փոքրացել է և հնարավոր չէ կառուցել միայն քո լավ ապագան և սեփական ներդրումը չունենալ աշխարհի զարգացման գործընթացում: Այդ պատճառով մենք կոչ ենք անում նաև մյուս ընկերություններին, որ իրենց գիտելիքները, փորձն ու կարողությունները հասանելի դարձնեն մյուսների համար»,-նշել է Դավիթ Սահակյանը` շնորհակալություն հայտնելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանը` վերոնշյալ ծրագիրը Հայաստանում հենց կրթության ոլորտում իրականացնելու համար:
Նշենք, որ «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել Երևանում և մարզերում բնակվող 2100 երիտասարդների (500-ը` Երևանում, 1600-ը` մարզերում)` մինչև 2020 թվականն այդ թիվը հասցնելով 8000-ի: Ծրագրի առաջին փուլում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այնուհետև կսովորեն ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից, վերապատրաստումներ կկազմակերպվեն նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերի երիտասարդների համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր մասնակցությունը կունենա ծրագրի իրականացմանը` մարզերում ապահովելով ծրագրի կազմակերպիչների կապը տեղական ուսումնական հաստատությունների հետ, որը թույլ կտա ներգրավել ավելի մեծ թվով շահառուներ: Բացի այդ, նախարարությունը ծրագրի շրջանակում աշխատանքային տոնավաճառների կազմակերպման ընթացքում կաջակցի տեղական գործող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ կապի ապահովմանը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել մասնագետ- գործատու կապը և կընդլայնի ծրագրի մասնակիցների` հետագայում աշխատանք գտնելու հնարավորությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ