ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

... Արվեստի կատարյալին հասնելու ճանապարհին

Դեկտեմբերի 25, 2017

Երբ արվեստի մեջ ես, բացվում է տարածությունից դուրս հորդելու պատուհանը... Վանաձորում և նրա սահմաններից դուրս բոլորը շատ լավ գիտեն վարպետ Բոգդանին։ Նա հայտնի է որպես քանդակագործ, երգիչ, նկարիչ։ Նրա մոտ այցելում են բոլորը, ասես վարպետի արվեստանոցի դռները երբեք էլ չեն փակվում։ Վերջերս նա հյուրընկալել էր Վանաձորի մի շարք դպրոցների հարյուրից ավելի աշակերտների։ Ահա և չուշացանք՝ հերթը ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 7ա դասարանինն էր (դասղեկ՝ Հ. Լոռյան)։ Արվեստանոցի մուտքից սկսած աշակերտները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին, ներսում ծանոթանալով վարպետի գործերին՝ իրենց երկրորդը չունեցող խաչքարերին։ Վարպետ Բոգդանը նաև երգում է, իսկ մեր հետաքրքրասեր աշակերտները պահը բաց չթողեցին, միասին երգեցին, կատակեցին, վարպետը խոսեց քանդակագործության, խաչքարագործության գաղտնիքների մասին։ Հրաժեշտից առաջ յոթերորդցիները հիացմունքի խոսքեր ասացին, գնացին՝ նորից հանդիպելու խոստումով։ Այն շարունակական բնույթ է կրելու - Հ. Լոռյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)