ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հերոսածին օրերի արձագանքը Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայ հերոսական անցյալի արժևորումը հերթական անգամ իր արտահայտությունն ունեցավ մեր դպրոցում:Հիշարժան տարեթվերի և օրերի հիշատախտակը տեղեկացրեց՝ նոյեմբերի 22՝ Լեոնիդ Ազգալդյան, նոյեմբերի 25՝ Մոնթե…Մեր հերոսների ծննդյան օրերն են:Ազգային հերոսների հուշատախտակի ներքո աշակերտական խորհուրդը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեր հերոսների ծննդյան տարելիցներին: Հնչեցին հերոսների կենսագրական տվյալները,նրանց իմաստախոհական նշանավոր մտքերը՝որպես ջահեր հետագա սերունդների ճանապարհներին: Ցուցադրվեցին նրանց նվիրված տեսաֆիլմեր՝ Գ.Հակոբյանի նախաձեռնությամբ:Ելույթ ունեցան դպրոցի տնօրեն Հ. Վարդանյանը և զինղեկ  Է.Կարապետյանը:

Կարծում ենք, հերոսածին օրերի հրամայականին համահունչ էր նաև հանրապետական ռազմամարզական խաղերի ծրագրում անցկացված մրցումներում մեր դպրոցի հավաքականի՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերած սաների պարգևատրման արարողությունը:Հավաքականի անդամները դպրոցի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: Պարգևատրվեցին նաև զինղեկ Է.Կարապետյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ն.Օհանյանը:

                                   Դաստիարակչական աշխատանքներիր կազմակերպիչ՝ Ռ Աֆյան