ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երրորդ օտար լեզվի ուսուցում Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Մեր դպրոցում այս ուսումնական տարին սկսվեց նոր օտար լեզվի ՝ պարսկերենի ուսուցմամբ:

Դարավոր հարևանությունը,հազարամյա պատմություն ունեցող հարաբերությունները և մեր լեզվում պարսկական մեծաքանակ փոխառություններ,քերականական իրողություններ ունենալու հանգամանքը անարձագանք չմնաց մեր սաների կողմից,որն արտահայտվեց այս լեզվի ուսումնասիրությամբ զբաղվելու կամքով:Խումբը ձևավորվեց 9-12-րդ դասարանների սաներից.գերիշխող մասը հումանիտար հոսքերի սաներն են:Պարապմունքները անց է կացնում արևելագետ,տարածաշրջանում  պարսկերենի ճանաչված մասնագետ Օ.Բաբայանը:

Դեկտեմբերի առաջին տասնօրյակում դպրոցը հյուրընկալեց պարսկական դեսպանատան աշխատակիցներին՝ Հայաստանում այդ լեզվի ուսումնասիրությունն իրականացնող պատասխանատուներին:Հանդիսավոր ընդունելությունը, երաժշտական-գրական ցերեկույթը,մեր սաների ելույթները՝պարսկերենով,արժանացան ներկաների հիացմունքին:Հաշված պարապմունքների արդյունքում մեր սաները արդեն տիրապետում են պարսկերենի գաղտնիքներին՝ ապացուցելով,որ դպրոց կոչվող գիտելիքի դարբնոցում իրոք հրաշքներ են կատարվում:

Դեկտեմբերի 21-ին խմբակի սաները՝ դասավանդող մասնագետի և դպրոցի ուսուցիչների ուղեկցությամբ ներկա գտնվեցին Խնկո Ապոր գրադարանում պարսկական դեսպանատան մշակույթի բաժնի կողմից կազմակերպված միջոցառմանը:Հանդիսատեսը ջերմ ընդունելության և հիացական ծափողջույնների արժանացրեց մեր սաներին,ովքեր հանդես եկան պարսկերեն գեղարվեստական-երաժշտական համարով:

                                      Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ.Աֆյան