ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վայելչագրության բերքահավաք

Դեկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Չարենցավան քաղաքի հ.3 հիմնական դպրոցի «Կրտսեր դպրոցի առարկայական միամսյակի» շրջանակներում Ասյա Երիցյանի և դասվարների նախաձեռնությամբ կազմակերպվեց «Վայելչագրության բերքահավաք» խորագրով մրցույթ-ցուցահանդես:

Դասվարների նպատակն էր զարգացնել աշակերտների գրավոր խոսքը , ստեղծագործական միտքն ու վայելչագրությունը: Բովանդակալից և գունագեղ թեմատիկ պաստառն էլ ավելի ոգևորեց երեխաներին:

Լավագույն ձեռագիր ունեցող աշակերտները տնօրենության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով: