ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բարի գալուստ, 2018 թվական...

Դեկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

   Կապանի N 5 հիմնական դպրոցն ամանորյա շունչ է առել:

   Ուսուցիչ, ծնող ու սան խառնվահյուսվել են փափագով ու եռանդով: Փայլուն զարդերով ու հեքիաթային տեսարաններով շքվել են դասարանները, սրահներն ու դահլիճները:

   Դպրոցի ամեն հարկում երգ է ու պար, շնորհավորանք ու բարեմաղթանք :

     -Երնեկ, թե այս Նոր տարին բերի բարիք բոլորին...,- տողերի արձագանքը մեկ տարրական դասարանից  է հնչում, մեկ էլ  հիմնական դպրոցի կայթախրախճանքի դահլիճից:

  - Շնորհավոր Նոր տարի, ուրախությունը թող վարարի,- Ձմեռ պապի ու Ձյունանուշի այս խոսքերին սպասող ներկաները ծափողջուններով ընդունեցին 2018թ.-ի խորհուրդը:

         Բարի գալուստ 2018 թվական...

 

 Կապանի N 5 հիմնական դպրոց