ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն» մրցույթի ամփոփումը

Դեկտեմբերի 27, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը և «Կանայք և տեղակատվական հասարակությունը» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների համար կազմակերպեց «Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն» մրցույթը՝ «Արհեստական ինտելեկտի դրական կիրառման հնարավորությունները» խորագրով: Մրցույթի անցկացմանը աջակցեցին Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, «Յունիքոմփ» ընկերությունը, Առաջին բիզնես դպրոցը ՀՀ ում և «Թիմ-Թայմ» ընկերությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՆ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ:

Մրցույթի նպատակն էր օգնել դպրոցականներին տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառում կարիերայի ընտրության հարցում: Տեղեկատվական հասարակություն կառուցելու համար տեխնոլոգիաները կիրառվում են մեր կյանքի բոլոր ոլորտներում և սա է պատճառը, որ ՏՀՏ մասնագետների պահանջարկը բավական մեծ է և երկար տարիներ այդ տենդենցը շարունակվելու է մեր երկրում և ողջ աշխարհում:

Մրցույթին մասնակցեցին տարբեր մարզերի հանրակրթական դպրոցների 456 աշակերտներ, որոնք էլեկտրոնային գործիքների միջոցով ստեղծեցին վեբ-կայքեր, տեսահոլովակներ, շնորհանդեսներ, Էլեկտրոնային թեստեր հետևյալ թեմաներով.

  • Արհեստական ինտելեկտը բժշկության մեջ
  • Արհեստական ինտելեկտը կրթության մեջ
  • Արհեստական ինտելեկտը ֆինանսներում
  • Արհեստական ինտելեկտը գյուղատնտեսության մեջ
  • Արհեստական ինտելեկտը տրանսպորտում
  • Արհեստական ինտելեկտը բնապահպանության մեջ
  • Արհեստական ինտելեկտը կառավարման մեջ:

Ծրագիր-մրցույթի ամփոփումը տեղի ունեցավ ս/թ դեկտեմբերի 26-ին ԿԱԻ-ում:

Մասնակիցներին ողջունեց ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, ով նշեց, որ մրցույթը կնպաստի Հայաստանում տեղեկատվական հասարակության կառուցմանը,  կօգնի հասկանալ, թե որքան բազմազան են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունները և որքան պահանջված են ՏՀՏ ոլորտի մասնագետները:

Հաղթող 31 աշակերտները պարգևատրվեցին սերտիֆիկատներով և մրցանակներով (ցուցակը կցվում է):

Ռուզաննա Ստեփանյան
ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…