ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սուրբ ծննդյան հեքիաթ

Դեկտեմբերի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

«Երազանք» խորագիրը կրող գողտրիկ միջոցառումը Ամանորի և Սուրբ ծննդյան  յուրատեսակ մաղթանք և ջերմ շնորհավորանք էր  լույսի շավիղ  դարձած սիրելի ուսուցիչներին և ծնողներին Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի 5-րդ դասարանի սաների կողմից /դասղեկ Լյուդմիլա  Ներսիսյան/։

Ամանորի նախաշեմին  երազանքները նոր շունչ են առնում՝ համակելով  նոր կյանքի բույրով և նոր թռիչք ու հևք տալիս  մարդկանց սրտերին և հոգուն։

Ահա այս լուսավոր  գաղափարի շուրջ էլ հյուսվեց ողջ միջոցառումը ՝ ներկայացնելով Պաուլո Կոելյոյի  «Սուրբ ծննդյան հեքիաթը»,  ոսկեթև թիթեռնիկի երգ–պարը, սրտաբուխ  մաղթանքներ և շնորհավորանքներ։

Կյանքի հավերժական պտույտի մեջ մարդկային կյանքն էլ  մի ակնթարթ է՝ լեցուն բյուրավոր տենչերով , լավի ու գեղեցիկի անհագ սպասումով։

Դասղեկ Լ․ Նեսիսյանը միջոցառման ավարտին մաղթեց իր սաներին ապրել համարձակ և կյանքի երազային բույրերով արբած՝ երազանքն իրականություն դարձնելու անհագ ցանկությունն էլ դարձնել ուղղորդող աստղ։