ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բնագիտամաթեմատիկական առարակաների օրերը Վանաձորի թիվ 23 դպրոցում

Դեկտեմբերի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 5-19-ը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում բնագիտամաթեմատիկական առարկաների օրեր էին, որի շրջանակներում կատարվեցին մի շարք հետաքրքիր աշխատանքներ: Մասնավորապես, ուսուցիչներն իրականացրեցին  փորձարարական դասեր, կարդացին հետաքրքիր զեկուցումներ: Հատկապես կարևոր էր սկսնակ ուսուցիչների ակտիվ մասնակցությունը: Հայտարարվեց մրցույթ «Երկրաչափական մարմինների կիրառությունը առօրյայում» խորագրով, որին մասնակցեցին դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները: Ներկայացվեցին բազմազան, հետաքրքիր լուծումներով մոդելներ: Արդյունքում հաղթող ճանաչվեց VIIIբ դասարանի աշակերտուհի Աիդա Արսենյանի աշխատանքը:

Հետաքրքիր նորություններով թարմացվեց առարկայական ստենդը:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ավարտական միջոցառումը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: Դպրոցի ութերորդ դասարանների պատանի գիտակների թիմը/ Արեն Խառատյան, Արմեն Սահակյան, Աստղիկ Սիրունյան, Արտյոմ Մանուկյան, Վաչե Վարդանյան, Շահանե Խաչատրյան/ խաղում էր «հեռուստադիտողների» թիմի դեմ՝ ի դեմս բնագիտամաթեմատիկական մասնախմբի ուսուցիչների և դպրոցի շրջանավարտ ուսանողների: Խաղի ամբողջ աուրան հնարավոր էր դարձել ստեղծել նույնիսկ ամենափոքր մանրամասները հաշվի առնելու շնորհիվ /համապատասխան երաժշտություն, խաղավար, հաղորդավարի ձայն, սև արկղ և այլն/:

Միջոցառումը իր տեսակով նախադեպ չուներ, և դա չխանգարեց, որ երեխաները ամբողջությամբ տրվեն խաղին՝ այն դարձնելով ավելի կենդանի և զգացմունքային: Պետք է նշել, որ հարցերն էլ իրենց բնույթով տրամադրում էին դրան և պատասխանելու համար գիտակներից պահանջվում էր ոչ միայն առարկայական, այլև բազմակողմանի գիտելիքներ, տրամաբանական վերլուծություն և հումորի զգացում:  Արդյունքում գիտակները հաղթեցին 6:4 հաշվով: Լավագույն գիտակ ճանաչվեց Վաչե Վարդանյանը, ով պարգևատրվեց հուշանվերով, իսկ լավագույն հարցը մաթեմատիկայի ուսուցչուհի Թամարա Մելիքսեթյանինն էր:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)