ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամանորյա թրթիռներ

Դեկտեմբերի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 22-ին Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տարեմուտի երեկույթ, որին մասնակցում էին VIII և IX դասարանների աշակերտները:

«Լավագույն պարող» անվանակարգում առաջնությունը տրվեց VIIIբ դասարանի աշակերտուհի Մարիամ Սուքիասյանին և IXբ դասարանի աշակերտ Զավեն Սարգսյանին: «Հեքիաթային արքայադուստր» և «Հեքիաթային արքայազն» անվանակարգերում հաղթող ճանաչվեցին Էլեն Շեկոյանն ու Ռուշան Գասպարյանը:

Տիրում էր հաճելի, ուրախ և անկաշկանդ մթնոլորտ: Երեխաները ներկայացան նաև հումորային համարներով:

Վերջում երեխաները շնորհավորեցին բոլոր ներկաների գալիք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: