ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. «Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառում Շիրակի մարզի գյուղական համայնքներում

Դեկտեմբերի 28, 2017
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը դեկտեմբերի 25-ից 28-ը Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ Աշոցք, Երազգավորս. Գոգհովիտ, Թորոսգյուղ, Ցողամարգ գյուղական համայնքներում իրականացրեց «Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառում:

Ծրագրի նպատակն էր համայնքների բնակչությանը հաղորդել տոնական տրամադրություն, ձևավորել համայնքներն ամանորյա զարդարանքներով, զարգացնել երեխաների ճանաչողական հետաքրրքրությունը և ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև սերմանել բնությունը «արթնացնելու» և պահպանելու ցանկություն։

Ծրագիր շրջանակում հայտարարվել էր «Անավարտ ամանորյա հեքիաթը» թեմայով հեքիաթի և էսքիզների մրցույթ: Գյումրիում և վերոնշյալ համայնքներում գործող «Ընտանիք» կենտրոնի սաները մրցույթի արդյունքում ընտրված հեքիաթին համապատասխան ստեղծել էին հետաքրքրիր էսքիզային կերպարներ:

Համայնքաբնակ դեռահասներն ու մանկավարժները մեծ ոգևորությամբ և ջերմությամբ ընդունեցին հասակակիցներին: Մասնակիցները առանձնակի աշխուժությամբ ու անհամբերությամբ սպասում էին տեսնելու սեփական մտքերի արգասիքը: Խմբերի բաժանվելուց հետո դեռահասները ձեռնամուխ եղան ձյունով վերոնշյալ հեքիաթի հերոսների մարմնավորման գործընթացին: Յուրաքանչյուր խունբ շտապում  էր տեսնել վերջնարդյունքը: Ձյունե արձաններ ստանալուց հետո նրանք ձևավորեցին աշխատանքները և դասավորեցին հեքիաթային տեսարանին համապատասխան: Կենտրոնի սաներն իրենց պատրաստած յուրօրինակ մաղթանքներով լրացրեցին ամանորյա զարդարանքները և հեքիաթային տեսարանները:

Լավագույն ստեղծագործությունները գնահատվեցին կենտրոնի տնօրինության և մասնագետների կողմից: Համայնքների և «Ընտանիք» կենտրոնի ակտիվ դեռահասները պարգևատրվեցին պատվոգրերով:

«Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառումը եզրափակվեց ամանորյա երգ ու պարով, ասմունքով և միասնական շուրջպարով:

Հետևելով սաների մոտ առողջ ապրելակերպի ձևավորմանը՝ համայնքներում կազմակերպվեցին նաև   ձմեռային սպորտային և ավանդական խաղեր:

Համայնքներում ողջունեցին հետաքրքրիր և բովանդակալից նախաձեռնության անցկացումը և պատրաստակամություն հայտնեցին այսուհետ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ինքնուրույնբնկազմակերպել նմանօրինակ միջոցառում և այն դարձնել ավանդույթ:

Ամանորյա տոնական և ուրախ մթնոլորտը տարածվել էր ամենուր՝ ազդարարելով գալիք տարվա նախամուտը:

 

Հ. Սարգսյան