ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա վերջին նիստը, օրակարգում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը: Նիստը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, նախագիծը ներկայացրել է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
ԿԳ նախարարի տեղակալը, հակիրճ ներկայացնելով առաջարկվող օրինագծի հիմնական սկզբունքները, նշել է, որ այն առանցքային քաղաքական հարցեր է լուծում բարձրագույն կրթության համակարգում և այդ իմաստով հեղափոխական փոփոխություններ է նախատեսում բուհերի կառավարման, ֆինանսովորման ոլորտներում. «Առաջին խնդիրը, որ լուծվում է՝ կառավարման խորհուրդները քաղաքական ազդեցություններից դուրս բերելն է: Նոր նախագծով միանշանակ բացառվում է որևէ քաղաքական պոշտոնյաի կամ մարզպետի ներկայություն բուհի կառավրման խորհրդում: Եթե ներկայումս 25 տոկոս համամասնությամբ կառավարման խորհուրդներում ներգրավված էին լիազոր մարմնի, հիմնադիրի, ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ապա նոր նախագծով խորհուրդի կառուցվածքը հիմնովին փոխվում է. 30 տոկոս պրոֆեսորադասախոսական անձնակազմ, 10 տոկոս ուսանողություն, 30 տոկոս գործատուներ, 20 տոկոս՝ հիմադիր, և ընդամնեը 10 տոկոս՝ լիազոր մարմին: Եթե հաշվի առնենք, որ պետական բուհերի հիմնադիրը կառավարությունն է, իսկ լիազոր մարմինը՝ ԿԳՆ-ն, ապա գործող օրենքով պետությունը կառավարման խորհրդում 50 տոկոս ներկայացվածություն ունի: Նոր նախագծով այդ ներկայացվածությունը կլինի 30 տոկոս: Հաջորդ կարևոր հարցը ֆինանսավորման համակարգի փոփոխությունն է. գործող օրենքով պետպատվեր համակարգում սովորող ուսանողը միանգամից երեք արտոնություն է ստանաում՝ անվճար կրթություն, տարկետման իրավունք և պետության կողմից տրվող 5000 դրամ կրթաթոշակ: Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ բուհերի բյուջեների 95 տոկոսը գոյանում է ուսման վարձավճարներից, որոնց հիմնական մասը վճարում են ծնողները, որոշ մասն էլ պետության կողմից տրվող նպաստերն են կազմում: Այս կախվածությամբ պայմանավորված՝ բուհի ղեկավարությունը չի ուզում հրաժարվել անգամ ցածր առաջադիմությամբ ուսանողից: Նախագծով ֆինանսավորման երեք մոդել է առաջարկվում՝ առաջինը բուհի նվազագույն կարիքների համար տրվող բազային ֆինանսավորումն է, երկրորդը մրցութային կարգով տրվող կրթաթոշաները և երրորդ՝ մրցակցային գործակիցով տրվող ֆինանսավորումն է: Նախագծով բուհերին առաջարկվում է նաև ստեղծել անձեռնմխելի ֆոնդեր»,- նշել է Վահրամ Մկրտչյանը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով փորձ է արվել նաև ամրապնդել բուհերի ու գիտական համակարգի կապը և այդ նկատառումով սահմանվել է, որ կրեդիտների որոշակի քանակություն կարելի է ստանալ նաև գիտական հաստատություններում: Սա ևս որոշակիորեն կապված է ֆինանսավորման համակարգի հետ, որովհետև կրեդիտները պետք է ունենան որոշակի գնային արժեք՝ ուսանողին կրեդիտներ ապահովող գիտական հիմնարկը բնականաբար պետք է ստանա համարժեք գումար, որը հաշվարկված է բուհի կողմից ուսման վարձավճարի մեջ: Հաջորդ կարևոր խնդիրը բուհերի միջազգայնացումն է և այստեղ ևս լուրջ փոփոխություններ են նախատեսվում. «Մագիստրոսական կրթական ծրագրերի 30, իսկ ասպիրանտական կրթական ծրագրերի 50 տոկոսը կարող է կազմակերպվել օտար լեզուներով: Որակական փոփոխությունների են ենթարկվում նաև ծրագրերը, այդ նպատակով առաջ է քաշվում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերի գաղափարը: Որպես վերահսկողական գործիք, պետության կողմից կօգտագործվի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Նա անդրադարձել է նաև օրինագծով ներկայացվող նոր որակավորմանը՝ մասնակի բակալավրիատին և այլ փոփոխությունների:
Հասարակական խորհրդի անդամները հարցեր են ուղղել ԿԳ նախարարի տեղակալին: Մասնավորապես հարց է բարձրացվել, թե օրիանգծով առաջարկվող հեռակա կրթական համակարգի վերացման պարագայում ինչպես է կարգավորվելու քոլեջների շրջանավարտների անցումը դեպի բուհ՝ նկատի ունենալով, որ այժմյան օրենքով ՄԿՈՒ համակարգի շրջանավարտները կարող են իրենց կրթությունը շարունակել բուհի երկրորդ կուրսում՝ հեռակա բաժնում: ԿԳ նախարարի տեղակալը պարզաբանել է, որ հարցը կկարգավորվի օրենքի ընդունումից հետո՝ կառավարության համապատասխան որոշմամբ: Խորհրդի անդամ, Ազատ Հակոբյանը առաջարկել է հետագայում ենթաօրենսդրական ակտերի մշակման ժամանակ ներգրավել նաև ՄԿՈՒ ոլորտի փորձագետներին: Ի պատասխան հասարակական խորհրդի անդամ Կարինե Թումանյանի՝ բուհերում նույն մասնագիտությամբ նույն առարկայի դասավանդման ծրագրերում հանդիպող էական բովանդակային տարբերությունների մասին հարցին, Ռոբերտ Սուքիասյանը պարզաբանել է, որ միասնական կրթական չափորոշիչներ բուհերի համար չի սահմանվում, քանի որ դա հակասում է ակադեմիական ազատությունների սկզբունքին, սակայն առաջարկվող ցանցային համալսարանների մոդելը ենթադրում է կրեդիտների փոխճանաչում. «Այսինքն բուհերը միմյանց հետ պետք է քննարկեն և համաձայնվեն ճանաչել միմյանց կրեդիտներն ու համադրելի դարձնեն կրթական ծրագրերը: Ցանցային համալսարանների ստեղծման ու ուսանողական շարժունության հիմքում դրված է կրեդիտների փոխճանաչումը, ինչն էլ իր հերթին որպես պահանջ դրվելու է ծրագրային հավատարմագրման հիմքում»,- պարզաբանել է վարչության պետը:
Հարցեր են հնչել նաև բուհերի լիցենզավորման և հավատարմագրման ժամկետների փոփոխման, մասնագիտության դոկտորի` PhD որակարվորման և նախագծով առաջարկվող այլ փոփոխությունների մասին:
Նիստի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը որոշում է ընդունել՝ դրական եզրակացություն տալ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա մշակումների ժամանակ նկատի ունենալ ներկայացված առաջարկներն ու բարձրացված հարցադրումները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ