ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսանողակենտրոն քաղաքականությունը Բարձրագույն կրթության օրինագծի առանցքում. Լևոն Մկրտչյան

Հունվարի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ օրենքով համալիր և որակական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն կրթության համակարգում, որի նպատակը որակի բարձրացումն է, դասախոսի և ուսանողի պատասխանատվության մեծացումը։ «Օրենքի փիլիսոփայությունն ամբողջությամբ փոխվում է. հիմքում դրվում է ուսանողակենտրոն քաղաքականությունը, որն ամբողջությամբ փոխում է կրթական գործունեության կազմակերպման այսօրվա գործառույթը։ Ուսանողի՝ կրեդիտներ հավաքելու գործընթացը դառնում է հիմնարար նպատակ»,-նշել է ԿԳ նախարարը՝ ընդգծելով, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է բուհերի իրավական կարգավիճակի խնդրին. «Կառավարման ամբողջական նոր համակարգ է, ավելի բալանսավորված է դառնում ռեկտոր-գիտխորհուրդ-բուհական խորհուրդ կապը և այս եռանկյունում իշխանության բաշխումը, իրականացվում է նաև դեկանային, ամբիոնային աշխատանքների հստակեցում»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ նաև հնարավորություն է ստեղծվում եվրոպական ու միջազգային չափանիշներին համարժեք նոր կրթական ծրագրերի իրականացման համար։ «Ամբողջությամբ նորամուծություն է նախաբակալավրիատի ներմուծումը, որը հնարավորություն կտա հատկապես մարզային համալսարաններում իրականացնել տվյալ մարզի սոցիալ-տնտեսական կարիքներից բխող սահուն, կրթական ծրագրեր։ Ձևավորվում է միջազգայնորեն ընդունված ամբողջական դասընթաց և մասնակի դասընթաց (full time, part time)։ Ուսանողը հնարավորություն է ստանում բակալավրիական կրթություն իրականացնել ամբողջական դասընթացով 4-ից 6 տարվա ընթացքում, իսկ մասնակի կրթությունը՝ 4-ից 8 տարվա ընթացքում, որը հնարավորություն կտա աշխատելու հետ միաժամանակ իրականացնել կրեդիտների հավաքման գործընթաց: Այն սահուն կերպով կփոխարինի այսօրվա գործող հեռակա ուսուցման համակարգին, որից բոլորը դժգոհություններ ունեն»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ այսպիսով,  ուսանողը ստանում է շարժունակություն և իր ուսման գործընթացը ծրագրավորելու հնարավորություն: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ օրենքից հետ կընդունվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտեր: Կառավարության նիստից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ օրենքի ընդունումից հետո բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ։ «Սա տարիների աշխատանքի արդյունքն է։ Օրենքն անցել է բոլոր այն փուլերը, որոնք նախատեսված են օրենքի հրապարակայնությունը և մասնագիտական քննարկումներն ապահովելու համար»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այսպիսով կատարվում է նաև ԵՄ-ի հետ ԿԳ նախարարության պայմանավորվածությունը, այն է՝ բարձրագույն կրթության համակարգի եվրոպական տարածքում ամբողջությամբ ինտեգրման 5 պայմաններից մեկը։

Նշենք, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ:

Օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը:

Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար:

Արդյունքում ամբողջական և հստակ կսահմանվեն բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)