Խրոխտ հնչյունների ներքո Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի հանդիսությունների դահլիճ բերեցին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից եռագույնը և հորդաբուխ հնչեցին օրհներգը, հայրենասիրական երգն ու խոսքերը...
Դահլիճում իշխում էր կարմիրը... Գալշոյանականները իրենց ելույթներով փորձում էին այդ կարմիրը, հանուն խաղաղության և ազատության թափված կարմիրը այսօր դարձնել հզոր ու մարտունակ, ապագան ՝ կանխորոշող։
Հուզիչ ու պարտավորեցնող այսօրը նշվում էր Հայոց բանակի տոնին նվիրված միջոցառմամբ, որը կազմակերպված էր մեր դպրոցում (կազմակերպիչներ՝ տնօրինություն, կազմակերպիչ Աիդա Չիլինգարյան)։ Միջոցառման հյուրերն էին Սերգեյ Գարեգինի Ավչյանը (Արաբկիրի տարածքային բաժնի I վաշտի մարտիկ), Անուշ Ղալեչյանը (քառօրյա պատերազմի մասնակից), Արա Խաչատրյանը (1993-1994թթ. Հորադիսի մարտերի մասնակից), Գրիգոր Մկրտչյանը (փոխգնդապետ, 5-րդ բրիգադի ազատամարտիկ), Ռոմեն Անտոնյանը (Արաբկիրի երկրապահների միության երիտասարդական թևի նախագահ)։
Դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մասնակից աշակերտներին և հպարտորեն ընդգծեց, որ լիահույս է ինքը, հանգիստ պիտի լինի մեր ազգը, քանի որ Հայաստանի ապագա զինվորը պիտի լինի այսքան սրտաբուխ ելույթ ունեցող աշակերտը, մեր գալշոյանականը։
Տնօրենը այս միջոցառումը համարեց հայրենասիրական մի դաս, հերթական մաղթանք՝ հայոց բանակի բոլոր զինծառայողներին, որ ծառայեն անփորձանք, անսպառ լինեն նրանց եռանդը, կենսունակությունը և ուժը։
Կարմիրով ուղեկցված այս ցերեկույթը ավարտվեց ապագա զինվորի շուրթերից հնչած հետևյալ նախադասությամբ. «Թող սարսափի մեր թշնամին, քանի կենդանի է հայի ոգին»։
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ