ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փառք Հայոց բանակին

Հունվարի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի 26-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը,
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Մասիսի զինկոմիսարիատի և ԵԿՄ֊ի ներկայացուցիչները։ Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերը շրջեցին «Հրեղեն ոգու կանչը» խորագիրը կրող փառքի սրահով, որը նվիրված էր մեր պետության կայացման, բարգավաճման գործում անգնահատելի հետք թողած նվիրյալներին։ 

Դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված ռազմա֊հայրենասիրական դաստիարակությունը։ Կարծում ենք, որ այսօր մատաղ սերունդը ռազմաշունշ ոգով պատրաստ է փոխարինելու մեր հերոսներին։ Այդ թվում նրանք քաջ տիրապետում են զենքի հետ վարվելու արվեստին։ Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով,որից հետո աշակերտները ռազմահայրենասիրական ոգով ներկայացրին հայ զինվորի անցած փառքի ուղին։ Միջոցառմանը ներկա էին նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած դպրոցի նախկին սաները,որոնք քաջալերեցին ապագա զինվորներին փառքով ու պատվով պահել հայրենիքը։

Միջոցառման ավարտից հետո Երկրապահ կամավորականների միության կողմից պատվոգրերի արժանացան տնօրեն՝ Է. Մուրադյանը և փոխտնօրեն Ա. Վարդանյանը։
Միջոցառման կայացման նպատակը իրականացավ. բոլոր սաները ի գիտություն ընդունեցին մեծն գրողի պատգամը և ևս մեկ անգամ համոզվեցին, որ կյանքում պետք է առաջնորդվեն մեկ սկզբունքով. «Շու՛նչդ տուր,հոգիդ, բայց քո հայրենիք մի տուր թշնամյաց»։

Փառք Հայոց բանակին, նրա զինվորին ծնած մայրերին ու հայ ժողովրդին։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)