Դիլիջան քաղաքում անցկացվեց ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ երիտասարդական ակումբների առաջնորդների վերապատրաստման 6-օրյա դասընթացը, որին մասնակցեցին Տավուշի, Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզի 18 երիտասարդներ: Նպատակն էր նշյալ մարզերում նոր հիմնվող և արդեն գործող ակումբների գործունեությունը համակարգող առաջնորդ-խմբավարների վերապատրաստումը, ինչպես նաև մասնակից երիտասարդների շրջանում կամավորության խթանումը, կարողությունների և հմտությունների հզորացումը, որոնք թույլ են տալիս նրանց դառնալու մրցունակ աշխատաշուկայում: Այս վերապատրաստումներն ամենամյա են, որին մասնակցում են այն մարզերի ներկայացուցիչները, որտեղ Վորլդ ՎԻժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունն իրականացնում է իր ծրագրերը: Դասընթացին ուսուցանվեց ոչ ֆորմալ կրթության կազմակերպման ոճերը, փորձարարական կրթության ուսումնական փուլեչը, ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ կրթական մոդելը, դասընթաց վարելու և խմբային աշխատանքների կազմակերպման գործիքակազմը, համայնքային ծրագրեր նախագծելու և իրականացնելու, ֆոնդահայթայթման ու հաղորդակցման մեթոդները: Մանսակիցները նաև փորձնական դասընթացներ վարեցին՝ գործնականում կիրառելով ստացած հմտությունն ու գիտելիքը: ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ ակումբներում երեխաներն ու երիտասարդները գիտելիքներ և կարողություններ են ձեռք բերում ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, սոցիալական ձեռներեցության և աշխատունակության ոլորտներում, որոնք գործնականում կիրառում են համայնքային ծառայության ուսումնական ծրագրեր իրականացնելիս; Ակումբները, որոնց անդամներ են տվյալ համայնքների երեխաներ և երիտասարդներ (13-29տարեկան), նաև դիմում են դրամաշնորհներ ստանալու համար տարբեր կազմակերպություններին, իրականացնում են ֆոնդահայթայթում համագործակցում տեղական ինքնակավառաման մարմինների, մարզպետարանների, պետական, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, բիզնես հատվածի, ԶԼՄ-երի, եկեղեցու, դպրոցների ու այլ կրթական հաստատությունների և այլ կառույցների ու ոչ ֆորմալ միավորումների հետ: Ակումբները հնարավորություն են ընձեռում երեխաներին ու երիտասարդներին դառնալու ակտիվ, քաղաքացիական վարքագիծ դրսևորող քաղաքացի, հանդես գալ որպես փոփոխություններ բերող և համայնքային խնդիրներ լուծման շուրջ համախմբման դերակատարների, զգալու որպես տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում ակտիվ ներկայանալու, ճանապարհ է հարթվում նրանց ՝ հետագայում անհրաժեշտ հնտություններով մրցունակ լինելու համար: Նշենք, որ այս դասընթացը վարեցին Ազատամուտի ԻՄՓԱՔԹ ակումբի և Սիսիանի ՍՔԱՅ ակումբի փորձառու առաջնորդները, ովքեր ՎՎՀ-ի աջակցությամբ վերապատրաստվել են դասընթացավարների հատուկ դասընթացին և հիմա ուսուցանում են իրենց հասակակիցներին կրթական այս մոդելը և իրենց փորձառությունը փոխանցում նոր առաջնորդներին: Դասընթացի մասնակից, Շիրակի մարզի Գոգհովիտ համայնքի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Լիլիթ Գևորգյանը, ով կառաջնորդի իրենց համայնքի ակումբը, բավականին կարևոր է համարում իր մասնակցությունը. «Մասնակցելով այս դասընթացին, կարևորեցի ոչ միայն համապատասխան կարողությունների զարգացումը ոչ ֆորմալ կրթության ոլորտում, այլև այն, որ ակումբի ծրագրերը Գոգհովիտի երեխաների ու երիտասարդների համար կլինեն արդյունավետ՝ նպաստելով նրանց ակտիվության աճին և նոր փոփոխությունների բերելուն համայնքում»:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Հայաստանի Լոռի, Տավուշ, Արագածոտն, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք մարզերում և Երևան քաղաքում գործում են 86 ԻՄՓԱՔԹ և ՍՔԱՅ ակումբներ, որոնց անդամներ են մոտ 1510 երեխա և երիտասարդ, որոնց առաջնորդում են 130 վերապատրաստված առաջնորդներ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ