ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ցերեկույթ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին

Հունվարի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հունվարի 26-ին անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին:

Օրը տոնական է: Փողփողում է Հայոց եռագույնը: Ներս են մտնում զինվորական համազգեստ հագած աշակերտները,հպարտ ու հաստատուն քայլերով՝ «Ես եմ քո վաղվա զինվորը» անբեկանելի խոսքը շուրթերին: Սիրտդ լցվում է հպարտությամբ, երբ լսում ես Հայոց բանակին նվիրված գեղեցիկ ասմունքն ու երգերը, դիտում խրոխտ ու առնական պարերը:

Դժվար էր բանակաշինության ճամապարհը: Այսօր Հայոց բանակը վստահ ու աներեր քայլում է առաջ, դառնում մեր երկրի ու ժողովրդի խաղաղության երաշխավորն ու մշտարթուն պահապանը:

Շնորհավոր տոնդ, սիրելի Հայոց բանակ: Թող հաղթանակներդ ձեռք բերվեն խաղաղ պայմաններում:

Օրվա խորհուրդն իրենց գեղեցիկ ու խրոխտ կատարումներով ամբողջացրին դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտները: Զինղեկ Գառնիկ Մանուկյանը ներկայացրեց մեր բանակի անցած ուղին: Բանակին նվիրված իրենց բանաստեղծություններով հանդես եկան 9-րդ դասարանի աշակերտ Արեգ Գասպարյանը և 11-րդ դասարանի աշակերտուհի Զարա Հարությունյանը: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, գյուղապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Տնօրեն Աիդա Մուրադյանը շնորհավորեց ներկաներին և դիմեց աշակերտներին. «Հայկական մարտունակ բանակը կայացավ մեր ժողովրդի  զավակների մտքի, բազկի ու հնարամտության  շնորհիվ: Ես միջոցառումից տպավորված եմ և համոզված, որ մեր աշակերտների աչքերում բռնկվող փայլատակումը վկայում է, որ նրանք  կդառնան երկրին արժանի քաղաքացի» և հորդորեց լավ, շատ լավ սովորել,  դառնալ  ազգի լավ զավակ, հրաշունչ զինվոր, պատասխանատու քաղաքացի, ինչպիսիք էին 2016թ. ապրիլյան քառօրյային մասնակից  փայլուն երիտասարդները, որոնք հայրենասիրության վառ օրինակներ են:

Բոլորը բավականությամբ ու ժպիտով հեռացան:

Ծ.Կարապետյան
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)