ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» (Կապանի հ.13 հիմնական դպրոց)

Հունվարի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

29.01.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի 26-ամյակին նվիրված միջոցառում,որը հանդիսատեսի դատին հանձնեցին IVբ դասարանի սաները «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով: /Դասվար Անի Ավետիսյան/

Աշակերտները հայոց բանակին նվիրված կատարումներով շնորհավորեցին ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը՝ օրվա խորհուրդն ամբողջացնելով Մայր Հայաստանի հավաքական կերպարով ու հաղթական տրամադրությամբ:

Շնորհավորելով ներկաներին մեր զինուժի 26-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը կարևորեց նման միջոցառումների դերը՝ նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով դաստիարակելու, հայրենիքին արժանի զավակներ կրթելու առումով: Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև Ն զորամասի ինժեներական դասակի հրամանատար Արմեն Մարգարյանը: «Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է ընտանիքից, դպրոցից, հետևաբար, մեր կրթօջախներն այս առումով կարևոր առաքելություն ունեն: Հայոց բանակը, հայ զինվորը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում ամենահզորն ու մարտունակն է: Այսօր էլ հարկ է մեկ անգամ ևս շեշտել և արժևորել հայոց բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի համար»: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան