ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» (Վանաձորի հ.23 հիմնական դպրոց)

Հունվարի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

Մեր երկրի անկախության, սահմանների անառիկության, կայուն զարգացման գլխավոր երաշխավորն ու պաշտպանը հայոց բանակն է, մե'ր բանակը, որի յուրաքանչյուր զինվորն այս հինավուրց հողի կենսական ուժով է սնվում, ամրանում, առնականանում է հաղթանակած հայ հայրերի անկոտրում ոգով ու պաշտպանվում հայ մայրերի մշտարթուն աղոթքով: Սահմանը հսկող քաջը հստակ գիտակցում է իր առաքելությունը և զգում իր թիկունքին կանգնած ժողովրդի ուժը:

Այս գիտակցումով էին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտներն անթաքույց  ոգևորութամբ իրենց սրտի խոսքն ասում մեր բանակի ու զինվորների մասին: Ոգևորությունը վարակիչ էր, և հանդիսատեսը նույնպես իրեն զգում էր բանակի ու պետականության գաղափարի մի մասնիկը:

«Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» միջոցառումը կազմակերպել էին դպրոցի տնօրենի` ՄԿԱ գծով տեղակալ Գ. Հակոբյանը, պատմության ուսուցիչ Ա. Մկրտչյանը, աշխարհագրության ուսուցիչ Ն. Գաբրիելյանը:

Զեկուցումով հանդես եկավ դպրոցի զինղեկ Ա. Խանաղյանը:

Բանակի ու պետականության դերի մասին խոսեց նաև միջոցառման հյուր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը:

 Միջոցառման ընթացքում հնչեցին գեղեցիկ խոսքեր ու երգեր, ու կարևորվեց այն գաղափարը, որ հզոր, անկախ, զարգացող հայրենիքը իրականություն կդառնա, եթե բոլորը լծվեն այդ գործին, չերկմտեն, միասնական լինեն ու հավատան:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)