ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խոնարհվում ենք քո առջև, հայ զինվոր

Հունվարի 31, 2018
Դպրոցական անցուդարձ

Դու խիզախ ես, անվախ, հպարտ ու գիտուն: 
Դու մեր այսօրվա սահմանն ես, վաղվա` երկրի տերը: Այս դժվար օրերին դու կանգնեցիր ոխերիմ ու անարգ թշնամու առաջ, կանգնեցիր անսասան, հպարտ ու աներկբա: Քո կողքին են ավագ ընկերդ, դասախոսդ ու ուսուցիչդ, հայրդ ու հորեղբայրդ: Մենք միասին ենք, մենք հզոր ենք, մենք պայքարում ենք և չենք զիջելու: Հավերժ հիշատակ քեզ, սուրբ նահատակ:
Հենց այս խոսքերով էլ շնորհավորեցին հաղթանակած բանակի 26-ամյակը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 7 -րդ «Ա» դասարանը  (դասղեկ Հ. Լոռյան), աշակերտները հենց իրենք էին  մեկնել Վանաձորում տեղակայված զորամաս, իրենց հոգու ողջ ջերմությունն ու անուշահամ պահածոները, քաղցրավենիքն ու  հույզերը անձամբ հղելու քաջ զինվորներին: Զորամասի հրամանատարական և սպայական անձնակազմը ջերմ ընդունելության արժանացրեց  աշակերտներին, զորամասի ողջ տարածքով շրջելով  և հանգամանալից պատասխանելով աշակերտների հարցերին:

Երանի հիմա ու հենց այս պահին 
Ոչ մի կրակոց չլսվի սահմանին 
Ժամանակն անցնի հանգիստ ու խախանդ 
Ինչպես հոսում են գետերը մարմանդ...