ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գերմանալեզու մյուզիքլների բեմադրում

Հունիսի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի բեմահարթակում գերմանալեզու մեծ տոնախմբությունն էր․մեր 4-րդ դասարանների սաները իրենց երաժշտական տոնին միանալու հրավիրել էին բոլոր բոլորին։
Հրաշալի թիմային աշխատանք՝ ի դեմս մեր պարուսույց Մարիաննա Հովհաննիսյանի, տաղանդավոր երգահան Կարինե Գալյանի և մեր գերմաներենի ուսուցչուհի Օֆելյա Նազարյանի, որի արդյունքում ականատես եղանք գերմաներեն լեզվով բեմադրված երկու բացառիկ, գունեղ ու յուրատեսակ մյուզիքլների ՝ «Երաժշտական այբուբեն» և «Յուրաքանաչյուր ոք տարբեր է»։
Նախ, մեր 4 (ա) դասարանի սաները ամփոփեցին գերմաներեն լեզվի տառաճանաչությունը՝ ներկայացնելով երգահան Արեգ Լուսինյանի «Երգող այբուբենը» մյուզիքլը գերմաներեն լեզվով։ Համահունչ ու ճշգրիտ, վարժ ու սահուն յուրատեսակ փոքրիկ «քննություն»՝ հրաշալի մատուցմամբ։
Այնուհետ, բացառիկ մի բեմադրություն, երգեցիկ, պարային ու հնչեղ, կերպարային հրաշալի լուծումներով ու մեր 4 (բ) դասարանի սաների անզուգական կատարմամբ․ Գյոթեի ինստիտուտի թողարկած «Յուրաքանաչյուր ոք տարբեր է» մյուզիքլը, որն ի դեպ Հայաստանում բեմադրվում է առաջին անգամ։
Մեր գեղեցիկ ու կայացած տոնն իրենց ներկայությամբ պատվել էին Գյոթեի ինստիտուտի, ԿԱԻ, ԳԹԿ-ի ներկայացուցիչները և այլոք։ Շնորհակալ ենք բոլորին իրենց ներկայության ու մեր տոնին միանալու համար։

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիր

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)