ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մենք՝ միջազգային մրցույթի հաղթող

Փետրվարի 2, 2018
Դպրոցական անցուդարձ

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրն իր ակտիվությամբ, նորանոր գաղափարներով ու աշխատասիրությամբ մշտապես աչքի է ընկնում տարբեր մրցույթներում և նախագծերում․ այդ են վկայում բազում հաջողություններն ու իրականացված նախագծերը, որոնք կրթահամալիրի անբաժան մասն են կազմում։

Այս անգամ կրթահամալիրն իր մասնակցությունն ունեցավ Գյոթեի անվան ինստիտուտի «Դպրոցը հանուն շրջական միջավայրի» աշակերտական միջազգային մրցույթին՝ ներկայանալով իր «Ավելի քիչ սննդային մնացորդներ» հետաքրքիր նախագծով։ Նշենք, որ ներկայացված ավելի քան 223 նախագծերից լավագույնն են ճանաչվել 12-ը, որից մեկը հենց մեր կրթահամալիրի նախագիծն է։ Մեր աշխատասեր ու կազմակերպված թիմը՝ հանձինս գերմաներենի ուսուցչուհի Օֆելյա Նազարյանի, կենսաբանության ուսուցչուհի Ռուզաննա Սիմոնյանի և մեր աշակերտներ Պետրոս Հովհաննիսյանի, Իրինա Գևորգյանի և Նանե Շահբազյանի հրավիրվել են Բեռլին՝ մասնակցելու 4-րդ միջազգային երիտասարդական բնապահպանական կոնֆերանսին։

Մեծ հպարտությամբ պիտի փաստենք, որ մեր կրթահամալիրի թիմը ոչ միայն ներկայացնելու է դպրոցը, այլև մեր հանրապետությունը, քանզի Հայաստանից ներկայացված նախագծերից լավագույնը հենց մեր նախագիծն է։ Շնորհավորում ենք մեր պատասխանատու և արժանի թիմին հաղթանակի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ առաջիկայում կայանալիք նախագծերում։ Ներկայացնում ենք մեր «Ավելի քիչ սննդային մնացորդներ» նախագծի կատարման ընթացքն ու առավել հետաքրքիր կադրերը։

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիր

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)