ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 7, 2018
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված Ապահով Համացանցի միջազգային օրվան։ Այն կազմակերպել էր ինֆորմատիկայի ուսուցիչ Գ․ Կոստանդյանը։ Միջոցառմանը ներկա էին Ապահով համացանց Հայաստան ծրագրի տնօրեն, Մեդիակրթության կենտրոնի տնօրեն, Ինտերնետ հանրության խորհրդի անդամ Հայկազ Բաղյանը, Ապահով համացանց ծրագրի համակարգող, Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը, Ucom ընկերության ներկայացուցիչ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Դաս-միջոցառումով տեղի ունեցավ ՀՀ-ում Ապահով Համացանցի միջազգային օրվան նվիրված միջոցառումների բացումը։

Ապահով համացանցի օրը նշվում է աշխարհի ավելի քան 130 երկրում՝ սկսած 2004 թվականից, իսկ Հայաստանում՝ 2009 թվականից։ Նպատակը համացանցում երեխաների և մեծահասակների անվտանգությունն ապահովելն է։ Ապահով Համացանցի միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը։ Կարգախոսն է՝ «Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ Համացանցը սկսվում է քեզանից»։

Ավելի մանրամասն՝ http://safe.am/

Նյութի աղբյուրը. Ֆանտանի միջնակարգ դպրոց