ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր մեծերը - Վահան Թեքեյան 140-ամյակ

Փետրվարի 8, 2018
Դպրոցական անցուդարձ

Լրացավ սփյուքահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի 140-ամյակը: Նա իր գիտակից կյանքի գրեթե բոլոր տարիներին տարագիր եղավ, հայրենիքի կարոտը սրտում, տարագիր հայությանը ծառայեց գրչով ու գործով, եղավ ազգային հասարակական գործիչ, իր` հայի սիրտը բացեց իր բանաստեղծություններում:

Ցավոք, դպրոցական դասագրքերում նրա մասին ոչինչ չի նշվում:

Ինչպես միշտ, այս անգամ էլ, «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում հունվարի 30-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի սովորողները ուսուցիչներ Մ. Սիմոնյանի և Մ. Ղալաչյանի օգնությամբ կազմակերպել էին դաս-միջոցառում` նվիրված մեծ հայի հայանպաստ գործունեությանը:

Սովորողները արևմտահայերենով ներկայացրեցին Թեքեյանի կյանքը, գրական-հասարակական գործունեությունը: Գեղեցիկ, ծորուն արևմատահայերենով արտասանեցին նրա բանաստեղծությունները: Նրանք արտասանում հեղինակի բանաստեղծությունների հիման վրա երգերի նվագակցությամբ: