Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ ավագ ակումբն արդեն 4-րդ տարին է ինչ համայնքում համախմբել է երեխաներին՝ ընձեռելով հնարավորություն զարգացնելու իրենց կարողություններն ու հարստացնելու գիտելիքները ակտիվ քաղաքացիության, առաջնության և այլ ոլորտներում, որոնք գործնականում կիրառում են համայնքային ծառայության ուսումնական ծրագրեր իրականացնելիս:
Համայնքում ակումբն իրականացրել է մի քանի նախագծեր, սակայն այս մի ծրագիրը որ կրում էր «Սպորտը՝ որպես համայնք-ՏԻՄ համագործակցության խթան» խորագիրը, բացառիկ էր և կյանքի կոչվեց Վորլդ Վիժն Հայաստանի, Ազատամուտի համայնքապետարանի՝ ի դեմս համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հյուսիսային մասնաճյուղի «Իջևանի Երիտասարդական բանկ ծրագրի» համագործակցության շրջանակում: Ակումբը մասնակցել էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հյուսիսային մասնաճյուղի Իջևանի Երիտասարդական բանկ ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին և արժանացել 87 000 ՀՀ դրամ մրցանակի։ Ծրագրի բաղադրիչներից էր ՏԻՄ-երի հետ լայն համագործակցության խթանումը տեղական խնդիրների լուծման նպատակով և համայնքի ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնել համաֆինանսավորել ծրագիրը: Ծրագրի շրջանակներում բարեկարգվեց համայնքի ֆուտբոլի դաշտը, տեղադրվեցին նստարաններ և աղբամաններ, որոնք գունազարդվեցին, տեղադրվեցին վոլեյբոլի ցանց, ֆուտբոլի դարպասերին ևս ցանցեր անցկացվեցին: Աշխատանքներին աջակցում էին նաև համայնքի փոքրիկները, ինչպես նաև այլ երիտասարդներ ու մեծահասակներ, ովքեր իրենց ջանասիրությամբ նպաստ բերեցին ընդհանուր աշխատանքին։ Աշխատանքներն ավարտելուց հետո կազմակերպվեց վոլեյբոլի մրցույթ։ Ակումբի առաջնորդ, 21 –ամյա Անի Միրզոյանը նշում է.«Կարևորում եմ այս ծրագիրը, քանի որ ակումբը կարողացավ առաջին անգամ դրամաշնորհային մրցույթի մասնակցել և ստանալ այն, որն էլ դարձավ համայնքային ծառայության ուսումնական ծրագրի հիմնաքարը։ Մարզադաշտը կարևոր նշանակություն ունի համայնքի համար, ուստի ակումբականները որոշեցին ձեռնամուղ լինել այս ծրագրի իրականացմանը։ Երեխաները հերթական անգամ ապացուցեցին, որ կարող են առաջ քաշել և լուծել համայնքային խնդիրներ համագործակցելով նաև տեղական իշխանությունների հետ»: Այս ծրագիրը վկայում է, որ սերտ համագործակցության ու գործընկերային կայուն շրջանակների առկայությամբ կարելի է ապավովել զարգացում և լուծել տեղական խնդիրները:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:Հայաստանի Լոռի, Տավուշ, Արագածոտն, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք մարզերում և Երևան քաղաքում գործում են 63 ԻՄՓԱՔԹ ակումբներ, որոնց անդամներ են 1,151 երեխա:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ