ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են բարձրագույն կրթության մասին օրինագծի ներառականությանն առնչվող հարցեր

Փետրվարի 14, 2018
Պաշտոնական

Շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներառականությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի  Բաթոյանի, «Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանի և հաշմանդամություն ունեցող մի խումբ այլ անձանց հետ, ովքեր նախագծի լրամշակման վերաբերյալ մի  շարք առաջարկություններ են ներկայացրել: ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները  քննարկվել են, որոշ կետեր ընդունվել են, բազմաթիվ հարցեր էլ կարող են կարգավորում ստանալ  օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում: Վահրամ Մկրտչյանի խոսքով՝ հասարակության բոլոր շերտերի և շահերի արտահայտումն օրենքի նախագծի հիմնական սկզբունքներից է. «Մեր նպատակն է եղել նախագծում առավելագույնս արտահայտել նաև ձեր խմբի շահերը՝ և մատչելիության, և հասանելիության, և ընդհանրապես, ներառականության տեսանկյունից»,- նշել է Վահրամ Մկրտչյանը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով՝ հանրային քննարկումների ժամանակ  ներառականության առնչությամբ հաշմանդամություն ունեցող անձանց  բարձրացրած մի շարք խնդիրներ, մասնավորապես միջավայրի հարմարության հետ կապված հարցերի լուծումը «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի շրջանակում չի կարող լուծում ստանալ, քանի որ բուհերի  շենքերը հիմնականում կառուցված են խորհրդային տարիներին և ի սկզբանե չեն ապահովել  համապատասխան միջավայր. «Հաշվի առնելով մեր բուհերի ֆինանսական միջոցների սղությունը` դրանք միանգամից չեն կարող լուծվել, ամբողջական հարմարեցումը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում, որի համար ժամանակ է անհրաժեշտ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նախարարությունը և մասնավորապես նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստակամ են ընդառաջել բոլոր այն առաջարկներին, որոնց լուծումը առկա ռեսուրսների պայմաններում իրատեսական է:

Վահրամ Մկրտչյանի առաջարկով հանդիպման մասնակիցները ներկայացրել են կրթության գործընթացում իրեց սեփական փորձը և առաջարկները՝ խնդիրները լուծելու վերաբերյալ:

«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի  Բաթոյանը նշել, որ կրթությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ վերջին տարիներին մեծ ձեռքբերում է արձանագրվել, մասնավորապես ներառական կրթությունը դարձել է պարտադիր նորմ հանրակրթության համակարգում. «Երբ միջազգային ատյաններում ուզում ենք ներկայացնել ներառականության ձեռքբերումները, առաջին հերթին համընդհանուր ներառականության անցնելու պետության քաղաքական կամքն ենք նշում: Մեզ համար շատ կարևոր է վստահ լինել, որ նույն քաղաքական կամքը կա նաև բարձրագույն կրթության համակարգում, ուստի ակնկալում ենք, որ առաջարկները պետք է ընդունելի լինեին: Ամեն դեպքում հաշմանդամություն ունեցող մարդիկ լավագույնս կարող են ներկայացնել առկա խնդիրների լուծման ճանապարհները»,- նշել է  Զ. Բաթոյանը: Նա նաև տեղեկացրել է, որ նախաձեռնել են հանրային իրազեկման արշավ` ի պաշտպանություն հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում. մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունները, փորձագիտական կարծիքը և առաջարկները՝  բարձրագույն կրթության մատչելիության բարելավման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ քննարկումները դարձնել շարունակական և բոլոր խմբերի մասնակցությունն ապահովել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)