ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բարեկենդանի (Масленица) տոնակատարություն

Փետրվարի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 14-ին Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-գ դասարանը հրավիրել էր բոլոր աակերտներին մասնակցելու ռուսական Բարեկենդանի (Масленица) տոնակատարությանը՝ ֆլեշմոբի ձևաչափով։ Նպատակներն էին․ընդլայնել աակերտների մտահորիզոնը, ծանոթացնելով ռուսական մշակույթին, մասնավորապես նրանց ամենասիրված տոնի միջոցով; ճանաչելի դարձնել տոնին՝ իր ավանդույթներով, ծիսակարգով, խաղերով և համեղ ուտեստներով; նպաստել ռուսաց լեզվի իմացության կատարելագործմանը։

Ստեղծված էր հաճելի բարոյա-հոգեբանական մթնոլորտ․հավաքվածները անկաշկանդ հաղորդակցվում էին իրար հետ, աշխույժ, լիաթոք ուրախանում և հանգստանում՝ ի շնորհիվ նրան, որ լայնորեն օգտագործվում էին ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում արդյունավետ կերպով մատուցել մեծ ծավալի տեղեկատվություն, չծանրաբեռնելով  երեխաների ուղեղը։

 Իմ կողմից նախօրոք հանգամանորեն, խնամքով ընտրվել են համապատասխան նյութերը․ որոշները ստեղծել եմ ինքս, օգտագործել եմ նաև համացանցից վերցրած նյութեր։ Հավաքվածների գոհունակությունը ցույց տվեց, որ իմ հաշվարկները ճիշտ էին և արդարացված:

 Վերջում հավաքվածներին հյուրասիրեցին դասարանի ծնողների կողմից սիրով պատրաստված թարմ ու համեղ նրբաբլիթներով։  

Դասղեկ` Նարինե Ասատրյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)