ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաստիարակության դրական մոտեցումներ

Փետրվարի 15, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 13-ին Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ սեմինար-պարապմունք «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: /Դասընթացավար Ռոզա Թևանյան/ 

Թեման՝ Երեխաների իրավունքների չորս հիմնական խմբերը:

Երեխաների պարտականությունները
Հասկանալ և տարբերակել.
ա/ Երեխաների իրավունքներն ու պարտականությունները տարբեր իրավիճակներում :
բ/ Երեխայի իրավունքների ընդհանուր սկզբունքները:

Սեմինարի նպատակն էր երեխայի հիմնարար իրավունքների վերաբերյալ ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Ներկայացվեցին ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված երեխայի իրավունքները, ծնողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ծավալվեց արդյունավետ քննարկում:

Սեմինար -քննարկմանը ներկա էր Կապանի Վորլդ Վիժն Հայաստան Կապանի տարածքային զարգացման ծրագրի աշխատակից՝ Անուշ Մեժլումյանը, ով սիրով պատասխանեց ծնողների հուզող հարցերին: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան