ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անհրաժեշտ է թերթել գիրքը, և նա ինքը կբացի իր գաղտնիքները...

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում օրը հագեցած էր գրքերի բույրով... Այոˊ, այոˊ, եթե չեք զգացել այդ բույրը, ապա երբեք էլ ուշ չէ, ինչպես հանճարեղ Եղ.Չարենցն էր ասում. «Օ˜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...»։

Դպրոցի գրադարանավարը՝ տիկին Գրետան, իր սիրած գործի լիարժեք տիրուհին էր այսօր, երբ սիրով ու պատասխանատվությամբ ուղեկցեց աշակերտներին՝ գիրք նվիրելու և աշակերտների բարեմաղթանքներով շնորհավորելու կրթօջախի տնօրենին՝ Հ.Դավթյանին, ով մանկավարժական կուռ աշխատակազմով ոչ մի ջանք չի խնայում գրագետ և քաղաքակիրթ հայ դաստիարակելու դժվար, բայց ընտրած ու սիրելի աշխատանքում։ Փոխադարձ բարեմաղթանքներ ստանալով՝ դպրոցի աշակերտները գրադարանավարուհու բարեհամբույր ընդունելությանն արժանացան գրադարանում՝ նրանից լսելով գրքի և այն ընթերցելու կարևորության մասին...

Դպրոցի XIԱ և XIԴ դասարանների աշակերտները, օրվա խորհրդին համահունչ, պատրաստել էին փոքրիկ գրքույկներ՝ բանաստեղծությունների ընտրանիով, որոնք բազմաթիվ մաղթանքներով նվիրեցին միմյանց, ուսուցիչներին։

Առանձնահատուկ էր նաև ուսմասվար Ա.Գևորգյանին երկու աշակերտուհիների նվիրած գրքույկ-տետրը, որը պետք է համալրվեր թանկագին հուշերով և լավագույն նորություններով...

Դպրոցի ուսմասվար Ա.Գևորգյանի վաղ առավոտյան տրված հանձնարարության՝ իմաստավորել օրը, գրադարանավար Գ.Հովակիմյանի անմիջական նախաձեռնության և աշակերտների ակտիվ մասնակցության շնորհիվ «Գիրք նվիրելու օրը» վերածվեց մեծ դասի,որի նպատակն էր. «Անհրաժեշտ է միայն թերթել գիրքը, և նա ինքը քեզ կբացի իր գաղտնիքները. ինքդ էլ չես զգա, որ քո հոգում տեղի կունենա հեղաշրջում, բայց գրքերի աշխարհը կմնա կրկին անսահման ու անվերջ...»։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)