ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այցելություն Խ.Աբովյանի տուն-թանգարան

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 16-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XԳ դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ.Եղոյանի հետ այցելեցին Խ.Աբովյանի տուն-թանգարան: Աշակերտները հետաքրքրությամբ  լսեցին էքսկուրսավարի բացատրությունները, դիտեցին ցուցանմուշները, նկարները, հարստացրին իրենց ունեցած գիտելիքները: Երեխաներին շատ հետաքրքրեց Խ.Աբովյանի կազմած կիսագնդերի քարտեզը: Ավելի հանգամալից ներկայացվեց Խ.Աբովյանի լուսանկարի հետ կապված պատմությունը, նրա անհետացման վարկածները: Աշակերտները ոգևորված ծանոթացան Աբովյանի անձնական իրերին, տան կահավորվածությանը,շրջեցին սենյակներով: Աշակերտները հիացած էին, շարունակ միմյանց էին փոխանցում ստացած գիտելիքները. ծավալվեց մի հետաքրքիր զրույց՝ լի տպավորություններով: