ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արարատը մեր նոր քերթության

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: 

Եվ բնավ էլ պատահական չէ, որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով: 
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է, այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք, նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին: 

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում այսօր` փետրվարի 19-ին,նշվեց գիրք նվիրելու օրը: Դպրոցի նախասրահում տարրական օղակի և ԱԽ-ի միահամուռ ուժերով ստեղծվել էր գրքերի պուրակ, որը զարդարված էր նկարազարդ գրքերով: Յուրաքանչյուր դասարան օրվա տոնի հետ կապված իր գիրքը նվիրեց հարազատ դպրոցին` հարստացնելով դպրոցի գրադարանը:

Ներկաներին շնորհավորեց և իր ողջույնի խոսքը ուղղեց դպրոցի տնօրեն Է.Մուրադյանը և հավելեց, որ գիրքը մարդկային ոգու ամենամաքուր էությունն է: