ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիրք նվիրելու տոն Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է մի գեղեցիկ և հետաքրքրիր տոն, որ կոչվում է գիրք նվիրելու օր: Այն առանձնահատուկ հետաքրքրությամբ նշվում է հատկապես Հայաստանում:

Գիրք նվիրելու տոնը առավել իմաստուն դարձրեց Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի  բոլոր սաներին:

Ահա տարրական  օղակի բոլոր  սաները  գրադարանում են: Արդեն հասկացել են  տոնի էությունը  և  նրանցից յուրաքանչյուրը իր ձեռքում կրում է փաթեթավորված  մի գիրք: Այդ գիրքը նա նվիրելու է  իր համադասարանցիներից որևէ մեկին՝ պարզ գիտակցելով, որ օգտակար գործ է կատարում, որ այս մեկ գիրքը  ընթերցելուց  հետո իր ընկերը կընթերցի  նաև երկրորդը, երրորդը և այսպես շարունակ:

Այսօր դպրոցականների մոտ իշխում է տոնական տրամադրությունը. նրանք դատողություններ են անում  գրքի, նրա մեծ  դերի, իրենց  սիրելի մանկագիրների,  նրանց թողած  մեծ ու իմաստությամբ լեցուն  հարստության մասին:

Տարրական դասարանների  աշակերտները  երգեցին, արտասանեցին գրքի մասին, ներկայացրեցրին Հովհաննես Թումանյանի  «Անբան Հուռին» հեքիաթից մի հատված, իսկ  հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրեցին  իրենց նախընտրած հեղինակներին ու գրքերը, ասույթներ:

Հաջողվեց գրքի տոնը: Այն իսկական տոն դարձավ: Երեխաները գիրք նվիրեցին և հասկացան, թե որքան  կարևոր դեր ու տեղ ունի  գիրքը մեզանից  յուրաքանչյուրի կյանքում:

Տարրական դասարանների մեթոդ-մասնախմբի ղեկավար Մ.Գրիգորյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)