ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենի լեզու, մայրենի բարբառ

Փետրվարի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

   Փետրվարի 21-ին Կապանի N 5 հիմնական դպրոցում ՀՀ պետական տոնացույցի տոնը նշանավորեցին ըստ արժանվույն:

    Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Արփիկ Հայրապետյանն ու Անուշ Ծատրյանը 5-րդ «ա»  և 5-րդ «բ» դասարանների աշակերտների գեղեցիկ միջոցառման միջոցով, ի դեմս Ավետիք Իսահակյանի պատգամի, համբուրելով այս երեք բառերը «Ազգ, լեզու, հայրենիք», հանձնեցին հանդիսատեսին` հայությունը պահելու, զարգացնելու, հավերժացնելու...

     Միջոցառումն ընթացավ հայահոտ մթնոլորտում: Աշակերտի ամեն արտասանած բառ ընկալվեց որպես հայի ոգու մի կտոր:

     Դահլիճում ներկա գտնվող միջին դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցիչներն ու հյուրերը ինքնավեհացման երախտագիտությամբ ապրեցին օրվա խորհուրդը:

      Դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանն իր շնորհավորական խոսքում բարձր գնահատեց  Ա.Հայրապետյանի և Ա. Ծատրյանի կատարած աշխատանքը:

 

Կապանի N 5 հիմնական դպրոց