ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայոց լեզու՝ իմ գիրք գանձաշատ, իմ հայրենիք հզոր»

Փետրվարի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 22-ին Ուրասարի հիմնական դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողները հավաքվել էին փառաբանելու մեր հրաշք լեզուն՝ «Հայոց լեզու՝ իմ գիրք գանձաշատ, իմ հայրենիք հզոր» խորագրով գրական-երաժշտական համադպրոցական ցերեկույթ ներկայացնելով  /կազմակերպիչ՝ ԱԼԻՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ/: Այն խորհրդանշում էր ո՛չ միայն գիրք նվիրելը, ո՛չ միայն մայրենիի տոնը, այլև այս միջոցառմամբ դպրոցում տրվեց ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին  նվիրված միջոցառումների մեկնարկը: Այսօրվա ցերեկույթի պատվարժան հյուրերը՝ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի ստեղծագործական խմբի անդամները, է՛լ ավելի գեղեցիկ ու բովանդակալից դարձրին այն, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: