ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոց – բուհ. մասնագիտական կողմնորոշում

Փետրվարի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI - XII աշակերտները մասնակցեցին ՀՊՄՀ-ի  «Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի» ֆակուլտետում կազմակերպված «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադային: XII դասարանի աշակերտ Էդգար Գագիկի Մուրադյանը զբաղեցրեց 6-րդ տեղը, արժանացավ պատվոգրի և մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա մասնագիտություններով բարձրագույն ուսումը շարունակելու դեպքում ուսման վարձի զեղչի իրավունքից 10% -ի չափով օգտվելու հավաստագրի:

Շնորհավորում ենք և մաղթում, որ Էդգարը և նրա հասակակիցները վստահ և համառ քայլերով մագլցեն գիտության բարձունքը և ունենան նորանոր հաջողություններ: